Անշարժ գույքի վարձակալություն հարկային գործակալի առկայության դեպքում

Արմեն․

Հարգելի գործընկերներ, եթե անշարժ գույքը վարձակալած կողմն իրավաբանական անձ է, այսինքն հանդիսանում է հարկային գործակալ (վարձավճարը արտացոլվում է ամսական եկամտային հարկի հաշվարկում), արդյո՞ք այդ դեպքում էլ վարձատու ֆիզ․ անձը պետք է ներկայացնի “Անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ հայտարարության ձևը”։ Եվ արդյո՞ք տվյալ դեպքում էլ գործարքը ենթակա է պետական գրանցման։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզաննա

Եթե գույքը վարձակալած կողմն իրավաբանական անձ է, ապա վերջինս է հանդիսանում հարկային գործակալ՝ այսինքն հաշվետվություն է ներկայացնում և կատարում վճարումները։ Այո պետք է անպայման վարձակալության պայմանագիր կնքել։

Tigran

այո տվյալ դեպքում էլ գործարքը ենթակա է կադաստրում պետական գրանցման։ այո վարձատու ֆիզ․ անձը պետք է ներկայացնի Անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ հայտարարությունը

Nerses

Այո, հարկային գործակալը հանդիսանում է իրավաբանական անձը, վարձակալության պայմանագիրը պարտադիր է։

Մարինե

Այո, ֆիզիկական անձը ամեն դեպքում պետք է կա’մ ներկայացնի հայտարարություն, կա’մ գործարքին տա պետական գրանցում։