Հայկ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ֆիզ․ անձը իրեն պատկանող անշարժ գույքը տվել է վարձակալության ԱՁ-ի, կամ ՍՊԸ-ի: Եթե գործարքը կադաստրում պետական գրանցում չի ստացել, ապա այստեղ ի՞նչ անելիք ունի ֆիզ անձը: Եվ խախտումների դեպքում ինչպիսի՞ պատասխանատվության կարող է նա ենթարկվել: Շնորհակալություն։
ֆիզ.անձը ևս պետք է տեղյակ պահի հարկայինին որ վարձակալությամբ գույք է տվել, նաև եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնի կամ 2023-ի կամ 2024-ի համար, խախտումների դեպքում պատասխանատվությունը կարող է լինել տուգանքների տեսքով,
նոտարով ու կադաստրում պետական գրանցումը այդ գործարքների համար պարտադիր է,
Հարգելի Տիգրան, արդեն հարկայինում հաշվառվել է և ներկայացրել հայտարարություն` համաձայն 1263 հրամանի, պարզապես 5֊օրյա ժամկետն է խախտվել, հետաքրքիր է որքա՞ն կտուգանեն
կարող է չտուգանեն,միայն նախազգուշացում տան եթե այդքան օր է ժամկետ խախտվել,
Ցավոք համարյա 3 ամիս է անցել
Զգուշացեք կրկնակի հարկումից։ Հանկարծ այնպես չլինի և ՍՊԸ-ն հարկ պահի Ձեր գումարից և Դուք հայտարարագրի հիման վրա հարկվեք