Անձը փոխարինում է ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին

Լիաննա.

Անձը փոխարինում է ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, սակայն նա նույնպես մինչև պայմանագրի ավարտը հղիանում է, նրան ազատու՞մ են աշխատանքից, թե՞ գնում է դեկրետ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Լիաննա: Տվյալ անձի հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, այսինքն՝ ժամանակավոր պայմանագիր, որտեղ նշվում է նաև, որ այն գործում է մինչև ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցի՝ աշխատանքի վերադառնալը: Նրան չի թույլատրվում ազատել աշխատանքից մինչև պայմանագրի ժամկետը լրանալը (Աշխատանքային օրենսգրքի հոդված 114՝ աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ՝ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը): Աշխատակիցը գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ, որը տրամադրվում է մինչև պայմանագրի ժամկետը լրանալը:

Լիա

Գնում է դեկրետ:

Քնարիկ

Գնում է դեկրետ։ Եվ վերջինիս աշխատանքային հարաբերությունների ընդհատումը դեկրետից վերադառնալուց հետո ուղղակի կապված է նախորդ դեկրետի վերադարձից։

Դավիթ Այվազյան

Գնում է դեկրետ և աշխատանքից ազատվում է միայն դեկրետից վերադառնալուց հետո:

Արա

Եթե նա մինչև ժամկետային աշխատանքային պայմանագրի ավարտը հղիանում է, ապա նա ևս իրավունք է ստանում մեկնել հղիության և ծննդաբերության արձակուրդ, իսկ ժամկետային աշխատանքային պայմանագիրը դառնում է անորոշ ժամկետով:

Մարիաննա

Հարգելի Արա, նրա աշխատանքային պայմանագիրը չի դառնում անորոշ ժամկետով, նա գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ, բայց եթե այդ ընթացքում նախկին աշխատակիցը վերադառնում է, նրա պայմանագրի գործողության ժամկետը լրանում է:

Մայրության նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի՝ սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը («Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մաս):

Տիգրան

Ըստ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը: