Անձը ցանկանում է տեղադրել մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատ

Արթուր.

Հաշվապահներ ջան, եթե ես տեղադրում եմ կոպեկով սուրճի ապարատներ՝ 2 հատ տարբեր վայրերում, ի՞նչ հարկ պետք է մուծեմ, ո՞վ կարող է մանրամասնել: Շատ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Դա առևտուր է, միկրոբիզնես չեք կարող մտնել, պետք է գործեք շրջ. հարկի դաշտում: Որպես Ա/Ձ արդեն գրանցվե՞լ եք:

Սարգիս

Տիգրան ջան, Էդ դեպքում հարկը որտեղի՞ց է առաջանում, եթե ՀԴՄ չկա, և ի՞նչ վճարներ կան։

Տիգրան

ՀԴՄ-հարցը դժվար է, հասկանում եմ, անգամ հաշվառման հարցն է դժվար։ Ա/Ձ-ն վճարում է ամսական 5 000 դրամ շահութահարկ, ամսական 5 000 դրամ սոց. վճար, տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին, եթե աշխատող չունի։ Շրջ. հարկը 5 տոկոս է` հանած ձեռքբերման ծախսերի 4 տոկոսը։

Դավիթ

Իսկ էս դեպքում շրջանառությունը ո՞նց է որոշվելու:

Տիգրան

Անգամ հաշվառման հարցն է դժվար, որ գրել եմ, հենց շրջանառությունը որոշելն եմ նկատի ունեցել, օրինակ` կարող եք հաշվել 1 լիցքավորումից ստացվող միջինացված հասույթով։

Արթուր

Տիգրան ջան, եթե ինձ մոտ ամեն ապարատի շրջանառությունը լինի 50 000 դրամ, այսինքն՝ 5 %-ը պետք է վճարել հա՞րկ: Ու ի՞նչ հարկատեսակ է այս դեպքում: ՀԴՄ ինձ պետք չի չէ՞, աշխատող չունեմ: Իսկ ԱՁ որ ունենամ, դա կհամարվի՞ աշխատանքային ստաժ:

Տիգրան

Շրջ. հարկ է, քո դեպքում՝ 5 տոկոս, որից կարող ես հանել փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 4 տոկոսը: ՀԴՄ պետք է, դա օրենքով սահմանված պահանջ է: Որպես ԱՁ որ գրանցվես, դա կհամարվի աշխատանքային ստաժ, բայց նաև 5 000 դրամ սոց. վճար, 5 000 դրամ շահութահարկ ու տարեկան 12 000 դրամ պետք է զինծառայողների ֆոնդին մուծես:

Արթուր

Հարկային տեսուչը պետք է գա ստուգի՞՝ ինչքան է շրջանառությունը ամսում, թե՞ ես եմ տեղեկացնելու ու ինչքա՞ն ժամանակը մեկ։ Երկու ապարատի համա՞ր եմ վճարելու սոց. վճար 5 000 դրամ, շահութահարկ 5 000 դրամ, տարեկան 12 000 դրամ, թե՞ ամեն մեկին այդքան + 5 %։ Ծախսը ո՞նց պետք է հաշվարկվի՝ հոսանքի փող, հումքի փող։ Կմանրամասնե՞ք, շատ շնորհակալ եմ։

Տիգրան

Ծախսերը հաշվելիս ինչքան հնարավոր է փաստաթղթերը լինեն, այո, հոսանքի փող, տարածքի վարձ, բաժակներ, հումք, ջուր և այլն, պետք է հասույթները թեկուզ ինքնուրույն մուտք անել կամ կտրոն տրամադրող մաս ունենա սուրճի սարքը։ Հարկայինը երբ իրենց հարմար գտնեն, կգան չափագրումներ կանեն, իմացեք։ Այո, բոլոր վճարումները վերաբերում են 2 ապարատներին, քանիսը կլինի, եթե վարձու աշխատող դեռևս չկա։

Արթուր

Տիգրան ջան, դրա հաշվապահությունը կարո՞ղ եմ ես անել, ու ո՞նց է ընթացքը, եթե հնարավոր է, կմանրամասնեք: Շատ գոհ ու շնորհակալ եմ:

Տիգրան

Կարող ենք հանդիպել, զրուցել, համարս երեկվա ու այսօրվա հարցերում կա։