Գևորգ.
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ զբաղվել բջջային հեռախոսների, պլանշետների և դյուրակիր համակարգիչների վերանորոգմամբ և միևնույն ժամանակ ցանկանում եմ, որ իմ այդ գործունեությունը լինի օրինական, և նաև կարողանամ աշխատել փոխանցումով։ Խնդրում եմ, խորհուրդ տվեք՝ ի՞նչ գործունեության տակ գրանցվեմ պետ. ռեգիստրում։ Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Գևորգ Գրիգորյան, շնորհակալ եմ արձագանքի համար, իսկ հնարավո՞ր է արդյոք գրանցվել օնլայն տարբերակով։
Կարող եք գրանցվել միկրոձեռնարկատեր ֆիզիկական անձ, առանց Ա/Ձ գրանցվելու: Հարկային ներկայացնում եք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն, գործունեության տեսակ նշում համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում: Հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկայինը կտրամադրի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր: Իսկ փոխանցումները կարող են կատարվել Ձեր անձնական բանկային/քարտային հաշվին:
Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ արձագանքի համար: