Անձը ցանկանում է դեղատուն բացել

Ժանետ.

Բարև ձեզ: Ուզում եմ դեղատուն բացել, կասե՞ք՝ ընթացակարգը ինչպե՞ս է արվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Դեղատունը լինում է և՛ ՍՊԸ, և՛ ԱՁ, դա գրանցվում է պետ. ռեգիստրում: Պետք է նաև լիցենզիա, որը կտա Առողջապահության նախարարությունը:

Տիգրան

Դեղատան լիցենզիան տալիս է Առողջապահության նախարարությունը, որի համար պետք է վճարեք պետ. տուրք` տարեկան 50 000 դրամ, կարող են դիմել իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերեր, որի համար ներկայացնում եք`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ,
2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:
Պետք է ունենա լիցենզավորված և պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցած դեղագետ/ներ կամ դեղագործ/ներ: Ընդ որում, դեղատնային գործունեության համար լիցենզավորված անհատ ձեռնարկատերը, եթե նա համապատասխանում է սույն կետով դեղագետին կամ դեղագործին ներկայացվող որակավորման պահանջներին, դեղատանը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում կարող է իրականացնել անձամբ:

Անի

Իսկ կարո՞ղ է անհատ ձեռնարկատերը չունենալ անհրաժեշտ որակավորում, բայց աշխատողները լինեն դեղագործներ և ունենան համապատասխան որակավորում։

Նոնա

Может ли ИП не иметь фарм квалификацию, а работники- иметь фарм квалификацию.