Հակոբ․
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ:
Ցանկանում եմ Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ ԱԼԻԲԱԲԱ կայքից: Ունեմ մի քանի հարց՝
1. մեծաքանակ պատվերներ տալու և դրանք հետո վերավաճառելու համար անհրաժե՞շտ է բացել ԱՁ,
2. ինչպե՞ս հաշվարկեմ, թե որքան մաքս պետք է վճարեմ ապրանքի համար:
1. Իհարկե, անհրաժեշտ է բացել Ա/Ձ կամ այլ կազմակերպաիրավական ձևի ձեռնարկություն:
2. Հաշվարկը նախօրոք չեք կարող անել, քանի որ այն իրականացվում է մաքսային արժեքի հիման վրա, իսկ գնահատումը անում է մաքսայինը կամ համապատասխան փորձագետը:
Վաճառելիս հարկվում եք 1.5-5 % շրջանառության հարկով (եթե ԱԱՀ շեմը չեք անցնում)՝ կախված ներմուծման ծավալներից: Ներմուծման մաքսային արժեքի, ԱԱՀ-ի և մաքսավճարների հանրագումարը համարվում է ծախս, որի հաշվին նվազում է շրջանառության հարկը: Վաճառքի 5 %-ի և ծախսերի 4 %-ի տարբերությունը (բայց ոչ պակաս, քան 1.5 %-ը) կկազմի Ձեր շրջանառության հարկը:
Նախ բացեք ԱՁ: Եթե կայքը պատկանում է ԵԱՏՄ երկրի, Դուք պետք է վճարեք ավելացված արժեքի հարկ ներմուծման մասով: Այս դեպքում պետք է ընտրել ավելացված արժեքի հարկի համակարգը, որպեսզի առավել շահավետ լինի: