Անձը ցանկանում է ապրանք ներմուծել

Գրետա.

Բարև ձեզ: Մոսկվայից ցանկանում եմ ներկրել ապրանք (հագուստ), կցանկանայի իմանալ ներկրման հետ կապված լիարժեք և սպառիչ ինֆորմացիա։

  1. Ցանկանում եմ իմանալ ֆիզիկական անձի համար թույլատրելի չափը։

  2. Եթե այդ չափը գերազանցում է, արդյո՞ք պետք է գրանցվել որպես ԱՁ:

  3. Եթե գրանցվում ենք որպես ԱՁ, ապա ի՞նչ հարկեր կան վճարելու։

Նախապես շնորհակալություն ❤

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1․ Այո, կան թույլատրելի չափաքանակներ, հագուստի դեպքում 25 կգ:
2․ 2-րդ անգամից կամ երկրորդ ներկրումն անելուց առաջ ցանկալի է գրանցված լինել:
3․ Քանի որ լինելու է առևտուր, ապա 5 տոկոս 4 տոկոս նվազեցման հնարավորությամբ, մաքսայինում վճարելու եք ԱԱՀ: Գումարած ամսական 5 000 շահութահարկ, 5 000 դրամ սոց.վճար՝ եթե հասնում է, 12 000 դրամ տարեկան դրոշմանիշային, առանց աշխատող ունենալու:

karine

Ճիշտ կլինի՝ Ա/Ձ բացեք, և աշխատելու եք շրջ. հարկի դաշտում։ Հագուստի առևտուրը հարկվում է շրջանառության 5 %-ի չափով՝ 4 % նվազեցման հնարավորությամբ։ Սահմանին վճարելու եք ԱԱՀ 20 %: Ձեզ համար ամսական վճարելու եք 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց․ վճար, եթե համարվում եք վճարող, և 1 000 դրամ դրոշմանիշային վճար: Հանձնելու եք եռամսյակային շրջ. հարկի հաշվետվություն և վճարելու եք եռամսյակային շրջ. հարկ։ Կարող եք հարցերի դեպքում զանգել 077102252: