Անձը վաճառել է ավտոմեքենա

Արայիկ․

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կարո՞ղ եք ասել՝ եթե ֆիզիկական անձը 2018թ. հուլիսի 1-ից մինչև 2019թ. հունիս 29-ը ընկած ժամանակահատվածում վաճառել է մեքենա, որպես ձեռնարկատիրական գործունեություն ինչպե՞ս է դիտարկվելու։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ: Օրենսդրության համաձայն այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1%-ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակիցը։ 2019 թվականի ընթացքում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը: Պետք է՝ հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կնքել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին կամ առցանց եղանակով:

Արայիկ

Տիգրան, դա վերաբերում է 2019թ. հունիսի 29-ից հետո կատարված գործարքներին: Իսկ մինչև դա, ըստ 68-Ն օրենքի, պետք է հիմք ընդունենք հարկային տարի՞ն, թե՞ 365 օրը:

Տիգրան

Պետք է հիմք ընդունեք 365 օրը: Քանի որ ըստ այդ օրենքի՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո՝ 365 օրվա ընթացքում: Եթե ավտոմեքենան օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը: Օրենքի այս դրույթները ուժի մեջ են 29.06.2019թ.-ից:

Արայիկ

Տիգրան, վերլուծության բաժին դիմեցինք, ասացին, որ մինչև 2019թ. հունիսի 29-ը ձեռնարկատիրական գործունեություն դիտվում է 2 և ավելի մեքենայի օտարումը, եթե և՛ օտարում, և՛ ձեռքբերում տեղի են ունեցել նույն հարկային տարում, միայն դրույքաչափն է տարածվում:

Տիգրան

Ես գրել եմ՝ մեջբերելով օրենքի դրույթները, կամ նայեք այս հղումով, բացեք ֆայլը, տեսեք՝ Ձեր անունը կա՞, ապա արդեն կիմանաք՝ ինչ անել:

Արայիկ

Տիգրան, բարի, շնորհակալ եմ։ Եվս մի հարց. եթե ֆիզիկական անձը գույքը ստացել է նվիրատվությամբ ու 365 օրվա ընթացքում եթե վաճառի, արդյո՞ք կհարկվի։

Տիգրան

Այո, նվիրատվության գործարքի վրա էլ են տարածել այս օրենքը, այն ևս համարվում է օտարում:

Թ.

Հարգելիներս, խնդրում եմ, պատասխանեք. եթե ֆիզ. անձը մեքենա է վաճառել, ապա լրացնում է 163 հաշվետվության՝ «ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից եկամտային հարկ» բաժի՞նը:

Տիգրան

Բաժին 2-ի տող 2,9, իսկ վերջնական գումարը կտեսնեք բաժին 3-ի 3,8 տողում: