Անհրաժեշտ ստաժ նպաստ ստանալու համար

Նիկա.

Ողջույն բոլորին: Մի խնդրանք ունեմ: Երեք ամիս է` այս հարցին լիարժեք պատասխան չեմ գտնում: Կա՞ արդյոք օրենքով սահմանված հատուկ ժամանակահատված մի կազմակերպությունում աշխատելու և դեկրետ դուրս դալու` համապատասխանաբար դեկրետային և երեխայի խնամքի նպաստ ստանալու համար: Խնդրում եմ օգնել հիմնավորված պատասխան գտնելու: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Հարգելի Նիկա, նույնիսկ 1 ամիս աշխատած աշխատողը իրավունք ունի նպաստ ստանալու, ուղղակի նպաստի հաշվարկման համար պետք է հաշվարկվի միջին աշխատավարձ` ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:

Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:

Ավելի մանրամասն` կարդացեք ՀՀ օրենքը ժամանակավոր անաշխատունակության մասին: