Սաթենիկ․
Բարև Ձեզ։ Կտրամադրե՞ք հրամանի օրինակ, թե ինչպես պետք է գրվի, եթե աշխատողը անհարգելի բացակայում է։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սաթենիկ․
Բարև Ձեզ։ Կտրամադրե՞ք հրամանի օրինակ, թե ինչպես պետք է գրվի, եթե աշխատողը անհարգելի բացակայում է։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կայքի Փաստաթղթեր մասում կա Աշխատանքից ազատման հրաման, հիմք ԱՕ հ.113 5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում:
Շնորհակալություն
Կարող եք նաև ազատ ոճով շարադրել հրամանը և ըստ ԱՕ Հոդված 113. 5-րդ կետի հիմքով ազատել:
Բարև Ձեզ, Սաթենիկ: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի՝ Դուք կարող եք որպես կարգապահական տույժ աշխատողի նկատմամբ կիրառել նշված հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ նկատողություն, որից առաջ պետք է աշխատողից պահանջեք բացատրագիր: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության: Այնուհետև կարող եք կիրառել նույն հոդվածի 3-րդ կետը՝ աշխատանքային պայմանագրի լուծում՝ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում: Հիշեք նաև, որ կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվեն խախտման ծանրությունը և դրա հետևանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները և աշխատողի` նախկինում կատարած աշխատանքը: Ազատման հրամանի ձև կարող եք բեռնել այս կայքի Փաստաթղթեր բաժնից: