Անհարգելի բացակայություն

VVV.

Եթե աշխատողը ամսվա երկու օրը ներկայանում է աշխատանքի, իսկ մնացած բոլոր օրերին անհարգելի բացակայում է, արդյոք գործատուն իրավունք ունի ամսվա վերջում լուծելու նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը և եթե այո, ապա ինչ հիմքով:

Շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Շուշանիկ

Գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
-աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.
– աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.
(Աշխատանքային օրենսգիրք` Հոդված 113-ի 6-7 կետեր)

Ջիվան

ՀՀ Աշխատանքային օրենսգիրք-113h. 6-րդ կետ_գործատուն իրավունք ունի լուծելու…….պայմանագիրը…աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում: ՀՀ Աշխատանքային օրենսգիրք-121հ.2-րդ կետ- Գործատուն իրավունք ունի լուծելու աշխ. պայ.-ը,եթե աշխատողը թեկուզև մեկ անգամ թույլ է տվել աշխ. կարգապահության կոպիտ խախտում: ՀՀ Աշխատանքային օրենսգիրք- 221հ. 6-րդ կետ-անհարգելի պատճառներով ամբողջ աշխատանքային օրվա /հերթափոխի/ ընթացքում աշխատանքի չներկայանալը_Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում: Ազատման ժամանակ պետք է կիրառվի կարգապահական տույժի կիրառման կարգը-226հոդված:

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Համաձայն եմ Ջիվանի և Շուշանիկի հետ,քանի որ այն օրենքի պահանջ է:Բայց ես,ճիշտն ասած, չեմ պատկերացնում այդպիսի աշխատող,որ ամբողջ ամսվա ընդացքում միայն երկու օր ներկայանա աշխատանքի,կամ էլ ինչու է գործատուն թողնում,որ այդ երկու օրն էլ աշխատի և սպասի մինչև ամսվա վերջը և նոր լուծարի պայմանագիրը:Իմ կարծիքով մեղավոր է գործատուն,նա չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները և չի կողմնորոշվում, թե ինչպես ազատվի այդ աշխատողից,երևի թե աշխատողն էլ մի քիչ տնօրենից լավ է տիրապետում օրենքին:Դա իմ կարծիքն է,իսկ եթե դա այդպես չէ թող ընկեր “VVV” կարդա աշխատանքային օրենսգիրքը և աշխատանքային պայմանագիրը և անի հետևություն:

200dproc

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել` եթե աշխատողը բացակայել է հունվարի 9-ից առ այսօր, բայց ներկայացրել է վերջին 4 օրվա անաշխատունակության թերթիկ, ինչպե՞ս վարվել: