Անհատույց վարձակալություն

Արման.

ՍՊԸ-ն մի ուրիշ ՍՊԸ-ից պայմանագրով անվարձահատույց օգտագործման է վերցրել շինություն և գույք: Երկու ՍՊԸ-ներն էլ ԱԱՀ վճարող են: Ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում երկուսի մոտ, և արդյոք կարո՞ղ է շինությունը վարձակալող ՍՊԸ-ն վճարել շինության գույքահարկը: Շնորհակալություն պատասխանողներին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մուշեղ

Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս գույքահարկով հարկման նպատակով` օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի բաժնեմասին համապատասխանող արժեքի հինգ տոկոսից` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ:

Գույքահարկի մասով` իմ կարծիքով ոչ, չի կարող, քանի որ այդ դեպքում դա կդիտվի եկամուտ վարձատուի համար:

Խաչիկ Քեխյան

Շինության գույքահարկը համայնքի կողմից հաշվարկվում է` հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տվյալները: Շինության գույքահարկը հաշվարկվում է շինության սեփականատիրոջ /կազմակերպության/ անունով: Տվյալ դեպքում Գույքահարկի մասին ՀՀ օրենքի համաձայն շինության սեփականատերը /կազմակերպությունը/ ներկայացնում է կիսամյակային հաշվետվական ձևատեսքերը , իսկ վարձակալը կարող է վճարել շինության գույքահարկը,վճարման նպատակը տողում նշելով թե ում և որ հասցեում գտնվող շինության համար է վճարում: Այսինքն նշելով սեփականատիրոջ /կազմակերպության/ տվյալները և շինության /գտնվելու վայրը/ հասցեն: