Անաշխատունակության նպաստի վճարման վերաբերյալ

Ամալյա.

Բարև Ձեզ: Ժամանակավոր անաշխատունակության նպաստում առաջին օրերի վճարման վերաբերյալ օրենքում փոփոխություն եղե՞լ է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին հինգ աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Սույն օրենքի իմաստով աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան օրեր:

Անահիտ

Այո, առաջին օրը արդեն պետք է հարկել: Փոփոխությունը ուժի մեջ է 2021թ. հունիսի 20-ից:

Մանյա

Այո, արդեն առաջին օրն էլ են հաշվում և վճարում:

Լիլիթ

Այո, գործատուն վճարում է արդեն առաջին օրից հաշված, 5 օր:

Արմինե

Այո, արդեն առաջին օրն էլ են հաշվարկում և վճարում: Առաջին 5 օրը՝ գործատուի կողմից:

Tigran

Այո, օրենքում փոփոխություն եղել է: Ժամանակավոր անաշխատունակության առաջին հինգ աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: