Մերի.
Խնդրում եմ, ասեք՝ եթե ես գրանցված եմ որպես ԱՁ և աշխատում եմ որպես պատճենահանող, անաշխատունակության թերթիկը հանձնել եմ մեր հաշվապահություն հուլիսի 16-ին, իսկ մինչ այժմ հաշվապահը չի ներկայացրել հարկային, հարցնելու դեպքում պատասխանում է, որ կարող է ներկայացնել անգամ ծննդաբերությունից հետո, և ոչ մի խնդիր չի լինի, ես կարող եմ ստանալ իմ արձակուրդային գումարը: Իսկ ծննդաբերությունը կլինի սեպտեմբերի վերջ: Խնդրում եմ, ասացեք՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ:
Հարգելի Մերի, դա իհարկե ճիշտ է, բայց պետք է ներկայացնել ոչ թե հարկային, այլ սոց. : Ա/Ձ-ի նախածննդյան և հետծննդյան անաշխատունակության նպաստը ձևակերպելու համար պետք է.
1. հարկայինից վերցնեք տեղեկանք 2011թ-ի եկամուտների մասին,
2. որևէ բանկում Ա/Ձ-ն իր անունով հաշվարկային հաշիվ ունենա
Վերը նշվածները անաշխատունակության թերթիկի հետ ներկայացրեք Ձեր սոց. բաժնի հաշվապահին, կգրեք նաև դիմում` սոց.ապ. տարածքային բաժնի պետին: 1 ամսվա ընթացքում գումարը կփոխանցվի: Ես խորհուրդ կտայի Ձեզ առաջիկա աշխատանքային օրերին զբաղվել այդ հարցով: Ձեզ բարի ազատում: