Անուշ.
Բարև ձեզ։ Հաշվապահներ ջան, բարդ ծննդաբերության դեպքում 15 օրվա համար անաշխ. թերթիկի ներկայացնելը ժամկետային սահմանափակում ունի՞։
Օրենքում ինչքան փնտրեցի չգտա նման կետ։ 140 օրը լրանալուց հետո է վճարվում, թե՞ կարող է երեխայի ծնվելուց մեկ շաբաթ հետո վճարվի։
Երբ բյուլետենը կբերի այդ ժամանակ էլ կվճարեք:
Շնորհակալ եմ
Պետք է վճարել ներկայացումից հետո՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման օրվան հաջորդող ամսվանից սկսած վեցամսյա ժամկետում:Ցանկալի է որ շուտ ներկայացնի որ գումարը ստանա, կարող է երեխայի ծնվելուց մեկ շաբաթ հետո էլ վճարվել։
Շնորհակալ եմ
Կարող է նաև երեխայի ծնվելուց մեկ շաբաթ հետո վճարվի՝ կարևորը բարդ ծննդաբերության 15 օրվա համար անաշխ. թերթիկի ներկայացրած լինելն է։