Անաշխատունակության թերթիկ

Աննա.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինչպես հաշվարկեմ, որպեսզի հասկանամ թե ինչքա՞ն գումար եմ ստանալու հոկտեմբեր ամսվա համար, աշխատանքի եմ ընդունվել 09.08.2021թ. և 04.10.2021-19.10.2021թթ. ներկայացնելու եմ անաշխ. թերթիկ։ Նշեմ, որ սա առաջին գրանցված աշխատանքն է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Գումարում եք օգոստոսի և սեպտեմբերի ստացած աշխատավարձերը , բաժանում եք 12, գտնում եք դրանց 80 տոկոսը, բաժանում եք 21, կամ 25 և բազմապատկում եք կամ 12 կամ 14օրվա վրա, նայած հնգօրյա շաբաթ է, թե վեցօրյա։

Աննա

Նշեմ նաև, որ օգօսոսին ստացել եմ 70.000 դրամ, սեպտեմբերին 90.000 դրամ:

Մարիաննա

Բարև Ձեզ։ Պետք է գումարել օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ստացած եկամուտը (կեղտոտ թվերի մասին է խոսքը), բաժանել 12-ի, ստանալ այդ թվի 80 %-ը, բաժանել այն 21-ի (հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) կամ 25-ի (վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և բազմապատկել անաշխատունակության օրերի թվով (միայն աշխատանքային օրերով)։ Վերջում պետք է հարկել 22 % եկամտային հարկով։ Իսկ աշխատավարձն էլ պետք է բաժանել հոկտեմբերի աշխատանքային օրերի թվի և բազմապատկել աշխատած օրերի թվով։

Tigran

Հոկտեմբեր ամսվա մասով կստանաք ամսի 1-2-ի ու 20-30-ի համար աշխատավարձի գումար, եթե վեցօրյակով եք աշխատում, նաև անաշխատունակության թերթիկի գումարը:

Արա

Ըստ աշխատած ամիսների ստացեք միջին ամսական աշխատավարձը, բաժանելով 21 ,ստացեք միջին օրական աշխատավարձը, բազմապատկենք հիվանդության օրերի թվով, ընդ որում, առաջին օրը չի վճարվում, չորս օրը վճարում է գործատուն, մնացածը պետությունը

Հովիկ

Օրենքը փոխվել է, բոլոր օրերի համար վճարում է։