Այն երբեք շատ չի լինում…

Կյուրիկե թագավորի դրամը

Գուրգեն Բ (Կյուրիկե Բ) թագավորի դրամը

Ի՞նչ գիտենք մեր ազգային արժույթի` դրամի մասին, որով ամեն օր տարբեր գործարքներ ենք իրականացնում և կատարում մեր հաշվապահական գրառումները:

Չնայած շուտով նշելու ենք հայկական դրամի արդեն 16-ամյակը, այն ունի ավելի վաղ պատմություն:

Գոյություն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկվել են մ.թ.ա. 2 – րդ դարում, իսկ մեզ հասած նյութերը վկայում են, որ հայերեն տառերով առաջին հայկական դրամը թողարկվել է 11 – րդ դարի երկրորդ կեսում` Լոռու շրջանում իշխող Գուրգեն Բ (Կյուրիկե Բ, 1048 – 1089 թթ) թագավորի օրոք:

Այս դրամներից հինգը այժմ պահվում են Երևանի Պատմության թանգարանում:

Իսկ ժամանակակից դրամը շրջանառության մեջ է մտել 1993թ. նոյեմբերի 22 – ին` 200 ռուբլին = 1 դրամ (1 USD = 14,5 AMD) փոխարժեքով: 1994թ. փետրվարի 21 – ին շրջանառության մեջ դրվեցին նաև ՀՀ առաջին շարքի մետաղադրամները` 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով: 1 դրամ

1 դրամ անվանական արժեքով մետաղադրամ

25 դրամ, 50 դրամ

25 դրամ և 50 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ

ՀՀ մետաղադրամների նոր շարքը թողարկվել է 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով: 20 դրամ անվանական արժեքով մետաղադրամը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 2003թ. հունվարի 1 – ից: 50 – ից մինչև 500 դրամ մյուս անվանական արժեքներով մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 2003թ. մարտի 31 – ից: 2004թ. դեկտեմբերի 1 – ին շրջանառության մեջ դրվեց 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը:

Նախկինում շրջանառվում էին 10, 25, 50, 100, 200, 500, 1000, 5000 անվանական արժեքներով թղթադրամներ (երևի կհիշեք, որ երթուղային տաքսիների ուղեվարձը ժամանակին 75 դրամ էր, վարորդին մեկ 50 և մեկ 25 դրամանոց թղթադրամ էինք տալիս 🙂 ):

Ներկայումս շրջանառության մեջ են 1000, 5000, 10000, 20000 և 50000 անվանական արժեքներով թղթադրամներ: 2009թ. օգոստոսի 24 – ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն` շրջանառության մեջ դրվեց նաև 100 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամը` Աբգար Ե թագավորի պատկերով: Ըստ նախնական ուսումնասիրությունների` այն կանխիկ շրջանառության մեջ կզբաղեցնի 3 տոկոսը:

100 հազար դրամ

100 հազար անվանական արժեքով թղթադրամ

ՀՀ դրամ

ՀՀ դրամ

Իսկ սա հայկական դրամի տարբերանշանն է: Այն պատկերված է նաև 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա` որպես ջրանիշ:

Եվ վերջում որպես հավելում` ինչ անվանական արժեքով էլ լինի դրամը, թե դրամարկղում, թե հաշվարկային հաշվի վրա, թե տնօրենի և թե հաշվապահի գրպանում, այն երբեք շատ չի լինում… 🙂

Դրամի ծառ

Այն երբեք շատ չի լինում…

Աղբյուր` accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Ջրենք, ջրենք, գուցե մի օր նոմինալը մի քիչ բարձրանա… 🙁

Արա

Կբարձրանա, ուղղակի ամենքս իր հերթին պետք է ջրենք… 😉

ԳԱՅԱՆԵ

Բայց չի լինում ջրել, մեկա չի աճում:

ArmineMilena

Ճիշտ է՝ մանկությունս հիշեցի, թե ինչքան քաղցր բան կարող էի գնել 100 դրամով ու ինչքան էի ուրախանում, իսկ հիմա, ցավոք, երեխաները փոքրուց չեն գնահատում գումարը: