Արամ.
Բարև Ձեզ: 2020թ. սեպտեմբեր ամսին աշխատակցին տրվել է ամենամյա արձակուրդ 12 օր 2020 թ.-ի համար: Արդյո՞ք դա խախտում է:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արամ.
Բարև Ձեզ: 2020թ. սեպտեմբեր ամսին աշխատակցին տրվել է ամենամյա արձակուրդ 12 օր 2020 թ.-ի համար: Արդյո՞ք դա խախտում է:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում:
Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:
Եթե աշխատողը 6 ամիս արդեն աշխատում է, ապա դա խախտում չէ, քանի որ ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:
Կախված է նրանից, թե երբ է ընդունվել աշխատանքի։ Առաջին արձակուրդը տրամադրվում է աշխատանքի ընդունման օրից 6 ամիս հետո՝ 12 օր 6 օրյա աշխ․ շաբաթվա դեպքում և 10 օր՝ 5 օրյա աշխ․ շաբաթվա դեպքում։
Եթե Ձեր աշխատակիցը աշխատել է 6 ամիս և ավել, ապա նա ունի արձակուրդի իրավունք մաս-մաս օգտվելու դեպքում 10 կամ 12 օր՝ կախված Ձեր աշխատանքային շաբաթվա օրերից։
Դա խախտում չէ, քանի որ ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի ԱՌՆՎԱԶՆ 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և ԱՌՆՎԱԶՆ 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում: