Ամենամյա արձակուրդ

Զարինե․

Եթե ուսուցչուհին ծննդաբերությունից հետո 3 տարվա արձակուրդը չի վերցրել, այսինքն՝ աշխատել է և անցել է 1 տարի 3 ամիս։ Հիմա է ուզում վերցնել՝ հասնու՞մ է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Եթե ծննդաբերությունից առաջ չի օգտագործել և ունի կուտակած օրեր, պետք է տարամդրել անպայման։

Karine։

Այո, իհարկե կարող է վերցնել չօգտագործած արձակուրդային օրերը։

Tigran

Այո, հասնում է։

Շողիկ

Եթե սովորական արձակուրդ նկատի ունեք, ապա ուսուցչուհին երեք տարվա արձակուրդ չի կարող չվերցնել, իրենցը ֆիքսված է, չուզեն էլ ուղարկում ենք, իսկ եթե նկատի ունեք երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ՝ կարող եք վերցնել։

Лилия Ервандян

Եթե ճիշտ հասկացա, խոսքը մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի մասին է, քանի որ վճարովի արձակուրդը չէր կարող երեք տարի չվերցնել: Այն կարգավորվում է Աշխատանքային օրենսգրքի 173 հոդվածով: Այս արձակուրդը կարելի է վերցնել միանգամից, կամ մասերով: Հոդված 173.

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: