Հայկ.
Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը վերջին անգամ իր ամենամյա արձակուրդից օգտվել է 2021թ. հունվարին, հիմա ունի կուտակած 28 աշխ. օր: Նա կարո՞ղ է արդյոք հիմա դիմում գրել հուլիսի 1-ից 25 աշխատանքային օր արձակուրդ գնալու համար: Աշխատում է հնգօրյա ռեժիմով: Շնորհակալություն։
Այո, ցանկացած ժամանակ կարող է, նույնիսկ ամբողջը։
Կարելի է միայն մի դեպքում, եթե հրամանում հստակ նշվի, որ 5-օրը 2023թ. ժամանակաշրջանի համար է:
Այո, կարող է։
Այո, կարող է օգտագործել մինչև արձակուրդ գնալը՝ կուտակված և չօգտագործված արձակուրդային օրերը։
Կարող է օգտվել միայն կուտակած օրերից։