Հռոմեացիները կատարելագործեցին աբակը` փոխարինելով փայտե տախտակն, ավազն ու քարերը մարմարյա մասերով |
Թվային սարքերի պատմությունը պետք է սկսել համրիչից: Այսպիսի գործիք հայտնի է եղել բոլոր ժողովուրդների մոտ: Հին հունական աբակը (տախտակ կամ “սալամինյան տախտակ”` Էգեյան ծովում գտնվող Սալամին կղզու անունով) իրենից ներկայացնում էր ծովային ավազով շաղ տված տախտակ: Ավազի վրա անցնում էին ակոսիկներ, որոնց վրա քարերով նշվում էին թվերը: Մեկ ակոսիկը համապատասխանում էր միավորներին, մյուսը` տասնավորներին և այլն: Եթե որևէ ակոսիկում հաշվարկի ժամանակ հավաքվում էր 10 – ից ավել քարեր, դրանք հանում էին և ավելացնում մեկ քար հաջորդ կարգի ակոսիկում: |
Չինաստանում սուան-պան համրիչները կազմված էին փայտե շրջանակից, որը բաժանված էր վերին և ստորին մասերի: Չինացիների մոտ հաշվարկի հիմքում ընկած էր ոչ թե տասնյակը, այլ հնգյակը: |
Սուան-պան |
Սերոբյան |
Ճապոնիայում այդ նույն գործիքը կոչվում էր սերոբյան: |
Ռուսաստանում երկար ժամանակ հաշվարկներ էին կատարում կորիզների կույտերով: Մոտ XV դարից սկսած տարածում գտավ “տախտակե համրիչը”, որն ըստ երևույթին ներմուծել էին առևտրականները այլ ապրանքների հետ միասին: “Տախտակե համրիչը” գրեթե չէր տարբերվում սովորական համրիչից և իրենից ներկայացնում էր շրջանակ` հորիզոնական ամրացված լարերով, որոնց վրա շարված էին սալորի կամ բալի կորիզներ: |
Այսպիսի համրիչներ օգտագործվում էին 19-20 դդ – ում |
Աղբյուր` accountant.am
Կարող եք բեռնել համրիչի էլեկտրոնային տարբերակը այստեղ…
Շատ հետաքրքիր հոդված էր, շնորհակալություն:
Վերջերս Երևանի սուպերմարկետներից մեկում տեսել եմ, թե ինչպես են օգտագործում համրիչ էլեկտրոնային հաշվիչների փոխարեն: