Զառա․
Բարև Ձեզ։ Եթե բացել ենք ԱՁ և ցանկանում ենք զբաղվել մրգի և բանջարեղենի առևտրով, կասե՞ք՝ մեր հետագա գործողությունները որոնք են, ի՞նչ հարկով ենք հարկվելու, ի՞նչ վճարներ ենք անելու, ու՞ր ենք դիմելու, և այլ մանրամասներ են հետաքրքիր, նշեմ, որ գործունեությունը լինելու է Երևանում։ Կխնդրեմ նշեք նաև, եթե աշխատող չենք գրանցելու, ընտանիքի մանդամներից է լինելու, դա հնարավո՞ր է ինչ որ խնդիր առաջացնի։
Բարև Ձեզ, Զառա։ Պետք է ներկայացնեք շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմում, որպեսզի համարվեք շրջանառության հարկ վճարող։ Աշխատողի՝ ընտանիքի անդամ լինելը խնդիր չէ, սակայն պետք է նրան գրանցեք որպես վարձու աշխատող։
ԱՁ մասով կվճարեք շրջանառության հարկ 5 % հանած փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների 4 %-ը, ամսական 5 000 դրամ շահութահարկ և 5 000 դրամ սոց․ վճար (եթե սոց․ վճար կատարող է), տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար։
Վարձու աշխատողների մասով՝ ամսական 23 % եկամտային հարկ, 2,5 % սոց․ վճար, 1 000 դրամ դրոշմանիշային վճար։
Բարև Ձեզ։ Մենք զբաղվում ենք լորերի բուծմամբ։ Ձվերի վաճառքի համար ուզում ենք ԱՁ բացել։ Որ խնդրեմ, կասեք` ու՞ր պետք է դիմենք, ինչքա՞ն գումար է պետք բացելու համար։ Ու ո՞նց ենք հարկվելու։ Որպես ընտանեկան բիզնես առավելություն ունենք, թե՞ ոչ։
Բարև Ձեզ, սոց. վճարի հետ կապված՝
Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վճարներ են կատարում՝
1) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը.
2) մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմում (այսուհետ՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում):
Գրանցվում եք պետ. ռեգիստրում, աշխատելու եք շրջհարկով 5 տոկոս է 4 տոկոս նվազեցման հնարավորությամբ, նաև սոց. վճար 5 000 ամսական, շահութահարկ 5 000 ամսական, 12 000 դրոշմանիշային տարեկան: Ընտանիքի անդամներով աշխատել հնարավոր է:
Բարև Ձեզ։ Ա/Ձ բացելուց հետո 20 օրյա ժամկետում պետք է ներկայացնեք շրջի հայտարարություն։ Միայն Ա/Ձ-ն կարող է զբաղվել վաճառքով։ Անգամ ընտանիքի անդամի դեպքում պետք է ձևակերպեք աշխատող։ ԱՁ-ի համար ամսական` 5 000 – սոց., 5 000 – եկամտային, 1 000 դրոշմանիշ։
1. Անձնագրով և սոց. քարտով մոտենալ Պետ. ռեգիստր, կատարել պետական տուրքի վճարում 3 000 դրամ, գրանցել ԱՁ-ն:
2. Եթե ԱՁ-ն նույնականացման քարտ չունի, հնարավորինս շուտ դիմել նույնականացման քարտ ստանալու համար/Pin և Puk կոդերի առկայությունը պարտադիր է, որոնք տրամադրվում են քարտի հետ մեկ անգամ, կորցրած լինելու դեպքում դիմել նոր քարտի համար:
3. Քարտը ունենալուց հետո կատարել 3 000 դրամ քարտի տարեկան սպասարկման վճարումը /վճարումը կարելի է կատարել հենց ԹելՍել ապարատների միջոցով՝ Պետական վճարումներ ➡ EKENG, անմիջապես գումարը մուտքագվում է հաշվին:
4. https://file-online.taxservice.am/ կայք էջով գրանցվել և անձնական էջ ստեղծել՝ հաշվետվությունների ներկայացման համար:
5. Գրանցել առկա բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ ընտանիքի անդամներին:
6. Ձեր պարագայում գրանցման օրվան հաջորդող 20 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմում:
7. Գործունեության վայրում փակցնել հարկ վճարողի վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը /հաշվի առնել, որ դրա բացակայության դեպքում նախատեսվում է 50 000 դրամ տուգանք/:
8. Պատասխանատու վաճառողների համար անվանաքարտեր պատրաստել: