Արմեն․
Բարև ձեզ։ Ուզում եմ բացել ԱՁ բնակարանների վերանորոգման ոլորտում, պարտադի՞ր է լիցենզիա ստանալ գործունեություն ծավալելու համար։ Եվ որպես շրջանառության հարկ վճարող ի՞նչ ընթացակարգ պիտի լինի իրականացված աշխատանքներից ստացված գումարը հարկելու համար։ Նկատի ունեմ՝ կատարողական կամ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալություն։
Եթե անհատների բնակարաններ եք վերանորոգելու, ինձ թվում է՝ ոչ մի լիցենզիա պետք չի, լիցենզիա ինչի՞ համար, Դուք ընթացիկ նորոգումներ եք անելու անհատ պատվիրատուի համար և վճարվելու եք պայմանավորված գումար: Իսկ գումարը պետք է մուտք լինի դրամարկղ և հարկվի շրջ. հարկի սանդղակով՝ նվազեցնելով ձեռքբերումները:
Դա լիցենզավորվող գործունեություն է, իսկ իրականացված աշխատանքներից ստացված գումարը հիմնավորվելու է և՛ կատարողական ակտերով, և՛ հաշվարկային փաստաթղթերով, պայմանագրերով:
Իսկ եթե անհատի տուն եմ վերանորոգելու, առանց լիցենզիայի, բայց պայմանագրո՞վ: