Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, շատ շտապ պատասխանեք: 1.5 տարվա ԱՁ եմ, հիմա ուզում եմ դադարեցնել գործունեությունը և լուծարել ԱՁ-ն: Ասեք, խնդրում եմ, ի՞նչ թղթեր, փաստաթղթեր, դիմումներ պետք է ներկայացնեմ և արդյո՞ք վճարումներ էլ պետք է անեմ, եթե այո` ինչի՞ համար:
Եթե 1.5 տարվա ընթացքում ոչ մի գործունեություն չեք իրականացրել, ապա ներկայացնում եք զրոյական հաշվետվություններ տարեկան եկամուտների մասին՝ 2013, 2014 և 2015 թվականների համար, 2013թ.-ի ուշացրած հաշվետվության համար հնարավոր է վարչական գա:
Այնուհետև գնում եք պետ. ռեգիստր և լուծարվում եք:
Հարգելի Արմինե, Ձեր ԱՁ վկայականը պետք է հանձնեք պետ. ռեգիստր: Եթե ունեք հարկային պարտավորություններ, միայն դրանք պետք է վճարեք: