Վահագն․
Բարև Ձեզ, կխնդրեի պատասխանել․ ֆիզ. անձը հենց իր ԱՁ-ի հաշվեհամարին ցանկանում է գումար մուտք անել, և այդ գումարը ոչ թե կանխիկ հասույթի մուտք է, այլ պարզապես իր գրպանից գումար, որով ցանկանում է ԱՁ-ի պարտավորություններ վճարել, քանի որ ԱՁ-ի կանխիկ և բանկի մնացորդները չի բավարարում։ Կխախտի՞ անկանխիկ օրենքը, եթե միանգամից գումարը մուտք անի ԱՁ-ի հաշվին, թե՞ պետք է գցի իր անձնական հաշվեհամարին, հետո մուտք անի ԱՁ-ի հաշվին։ ԱՁ-ն հարկվում է շրջանառության հարկով և դրամարկղի գիրք չունի։
քանի որ շրջանառության հարկով եք չի խախտվի անկանխիկի օրենքը, եթե միանգամից գումարը մուտք անեք ԱՁ-ի հաշվին,ԱԱՀ դեպքում կարիք կլիներ գցել անձնական հաշվեհամարին, հետո մուտք ԱՁ-ի հաշվին։
Ոչ խախտում չի լինի,քանի որ համաձայն անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքի Հոդված1-ի 1-ին մասի 1-ին կետի անկանխիկ գործառնություն է համարվում կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է շահառուի բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է շահառուի էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը).