ԱՁ ցանկանում է անցնել միկրոձեռնարկատիրության դաշտ

Արև․

Բարև ձեզ։
Ունեմ Ա/Ձ, հարկվում եմ շրջանառության հարկով։ Ինչպե՞ս կարող եմ անցնել միկրոձեռնարկատիրության համակարգին: Հնարավո՞ր է՝ իմ անունով Ա/Ձ-ն փակեմ, բացեմ ընտանիքիս անդամի անունով և հարկվեմ նոր ձևով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Բացեք նոր ԱՁ, որովհետև հետընթաց գնալու հնարավորություն չկա մինչև տարվա վերջ։

Մարիաննա

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկի համակարգից անցում միկրոձեռնարկատիրության համակարգ օրենքով նախատեսված չէ, ԱՁ-ն հարկվելու է շրջանառության հարկով մինչև տարվա վերջ։ Սակայն նախքան միկրոձեռնարկատիրության համար դիմում գրելը խորհուրդ կտամ պարզել՝ արդյո՞ք կարող եք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Tigran

Ընտանիքի անդամի անունով բացելու դեպքում էլ կդիտարկվեք որպես փոխկապակցված անձեր:

Ամիկում

Ես այլ կարծիքի եմ: Ըստ ՀՕ-ի 30 հոդվածի ընտանիքի անդամ լինելը չի դիտարկվում որպես փոխկապակցված անձ լինելու վավերապայման: Հետևաբար եթե միկրոձեռնարկատիրության մնացած պայմաններին բավարարում եք, այո կարող եք այլ ԱՁ բացել և այդ համակարգով աշխատել: