ԱՁ տարեկան հաշվետվություններ

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել: 2019թ-ին ԱՁ զբաղվել է ավիատոմսերի վաճառքով: 2020թ-ից հայտ է ներկայացրել միկրոձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ: Խնդրում եմ օգնել տարեկան հաշվետվության ներկայացման հարցում: ԱՁ 1974թ-ից հետո ծնված է, համարվում է սոց․ վճար վճարող: Հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացնել, և ի՞նչ վճարումներ պետք է կատարել մինչև 2020թ-ի ապրիլի 20-ը: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ձեր հարցին պատասխանելու համար պետք է հստակ նշեք, թե 2019թ.-ին հարկման որ ռեժիմում եք գործել: Իսկ այս տարի այդ գործունեությունը չի կարող գործել միկրոձեռնարկատիրության ռեժիմում, ծանուցում կտան անցնել շրջ. հարկի:

Նարինե

2019թ.-ին աշխատել է շրջ. հարկով:

Տիգրան

Պետք է ներկայացնել Ա/Ձ և նոտարի շահութահարկի հաշվարկ, լրացնել միայն 8 և 9 տողերը՝ 60 000: Այդ շահութահարկի գումարը, տեսեք, վճարել եք ըստ ամիսների՝ 5 000 դրամ, նույն կերպ սոց. վճարները, նաև 12 000 դրամ տարեկան դրոշմանիշային վճարը: Ոնց հասկացա՝ գրանցված աշխատող չունեք:

Նարինե

Բարև Ձեզ: Շնորհակալ եմ, բայց մի հարց ևս. այսինքն՝ պետք է վճարվի 60 000 դրամ շահութահարկ և 60 000 դրամ էլ սոց. վճա՞ր, ընդհանուր 120 000 դրա՞մ:

Տիգրան

60 000-ական դրամները պետք է վճարվեն տարվա հաշվով, գումարած դրոշմանիշային վճարը՝ տարեկան 12 000 դրամ, ընդամենը 132 000 դրամ:

Հասմիկ

Հարգելի Տիգրան, կխնդրեի այս հարցում ինձ ևս օգնել. ես նույնպես 2019թ. մայիս ամսից հանդիսացել եմ ԱՁ (1974թ.-ից բարձր), շրջ. հարկով հարկվող (գործ. տեսակը՝ առևտուր), 2020թ. հունվարին փոխանցել եմ 40 հազար դրամ շահութահարկ (8 ամիս) և 12 հազար դրամ դրոշմանիշային վճար, սակայն սոց. վճար չեմ փոխանցել մինչ օրս, քաղվածքում տույժեր չկան։ Նշեմ նաև, որ միաժամանակ հանդիսանում եմ վարձու աշխատող: Ես պարտավո՞ր եմ փոխանցել սոց. վճար, դա այս պահին կկազմի 40 հազա՞ր, թե՞ 60 հազար դրամ, և եթե դժվար չէ, կասե՞ք, թե դա ինչպես եմ անելու, որովհետև էլ. համակարգում սոց․ վճարի հետ կապված ոչինչ չեմ ներկայացրել։

Տիգրան

Ամեն դեպքում անձնական գրասենյակից նայեք նաև Ձեր ԱՀՔ-ն կամ անհատական հաշվի քաղվածքը՝ պարզելու համար տույժեր ուշ վճարումների համար կան, թե չկան: