Հասմիկ․
Հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Նման խնդրի առաջ ենք կանգնել․ ԱՁ-ն դեռ 2019թ.-ին ՀԴՄ հայտ է տվել՝ ընտրելով տարաժամկետ վճարումը, վճարել է 10 000 դրամ, ՊԵԿ-ը հաստատել է հայտը, բայց ՀԴՄ այդպես էլ չենք ստացել, ՀԴՄ ստուգման են եկել, այժմ ցանկանում են տուգանել։ Ինչպե՞ս կարող ենք բողոքարկել, որևէ բողոքարկման օրինակ կարո՞ղ եք ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ arminnayan շնիկ gmail.com։ Նախապես շնորհակալություն։
Հասմիկ, Դուք հին ՀԴՄ ունե՞ք, թե՞ ոչ, քանի որ նոր սերնդի ՀԴՄ-ի հաշվով առաջին անգամ եթե գալիս են ստուգման, պետք է տան նախազգուշացում: Բողոքարկումը կարող եք անել ՊԵԿ բողոքարկման հանձնաժողով, կա բողոքի բլանկի ձև, որը լրացնում և ներկայացնում եք կից փաստաթղթերի հետ, եթե կան: Իսկ նման օրինակ գտնելը երկար ժամանակ կպահանջի:
Հիմա այլևս նախազգուշացում չկա, անմիջապես տուգանում են 300 000 դրամի չափով կամ հանրային սննդի ոլորտում` 1 000 000 դրամի չափով (հոդված 416):
Իսկ բողոքարկման համար կենտրոնական հարկային գնացեք, Ձեզ կօգնեն: Եղել են մարդիկ, որոնց բողոքարկումը բավարարվել է:
Կարծում եմ՝ Ձեզ կօգնի հետևյալ տեսանյութը, փնտրեք և գտեք YouTube-ում՝ «Ես հայտնվել եմ երկու քարի արանքում». Դավիթ Անանյանը՝ ՀԴՄ-ների բացակայության և չտուգանելու մասին: