ԱՁ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Էդվարդ.

Հարգելի գործընկերներ,

Ա/Ձ-ն մատուցում է համակարգչային ծառայություններ: Մինչև փետրվարի 20-ը չենք ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարությունը: Գիտեմ, որ արդեն համարվելու ենք ԱԱՀ վճարող: Խնդրում եմ, ասեք՝ բացի ԱԱՀ-ից էլ ինչ հարկեր եմ վճարելու (եկամտային հարկը էլի 5 000 դրա՞մ եմ վճարելու, թե՞ այլ չափով ու տոկոսներով):

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թեհմինե

Հարկման բազայի տարեկան մեծությունը և Եկամտային հարկի դրույքաչափը՝
մինչև 1 800 000 դրամը ներառյալ՝ 23 տոկոս,
1 800 000-ից մինչև 24 000 000 դրամը ներառյալ՝ 414 000 դրամ՝ գումարած 1 800 000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը,
24 000 000-ից ավելի դրամը՝ 6 630 000 դրամ՝ գումարած 24 000 000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը: