ԱՁ ներմուծել է ապրանքներ

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Միկրոձեռնարկատեր ԱՁ ներմուծել է ապրանքներ այդ հարկային դաշտում և վաճառել դրանք շրջանառության հարկի համակարգում։ Այդ դեպքում անմիջապես վաճառքի նպատակով գնված ապրանքերի արժեքը կարելի՞ է նվազեցնել, և խնդրում եմ օրենքի հղում տվեք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլիթ

Հոդված 258 կետ 2 – նվազեցվում են հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների հետ կապված ծախսերը:

Nerses

Հոդված 272
1. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից`
1) շրջանառության հարկի համակարգ անցնելու դեպքում տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի) հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված կարգով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով.

Անի

Այսինքն՝ հնարավո՞ր չէ նվազեցնել այս 4 տոկոսը:

Tigran

Ոչ, եթե ձեռքբերումը կամ ներմուծումը լիներ շրջհարկի ժամանակ անմիջապես վաճառքի նպատակով գնված ապրանքերի արժեքը կարող էր նվազեցնել:

Անի

Ապրանքը վաճառվել է հաշվարկային հաշիվներով։ Ի՞նչ եք կարծում, արժե այդ հաշիվները չեղարկել և թղթային հաշվով թեկուզ վաճառք ցույց տալ շրջհարկ վճարող համարվելու ամսաթվից առաջ, որպեսզի հարկ չառաջանա այդքան։ Եվ եթե ինչ որ լուծում ունեք կխնդրեմ հեռախոսահար տրամադրեք զրուցենք, շատ օգնած կլինեք:

Tigran

Եթե այդ հաշիվները չեղարկեք, կասկածի տակ կընկնեք ու կսկսեն կամերալ կամ ստուգում կատարել անգամ: Այսպես պարզ չի որքան է հարկը կազմել որ չեք ցանկանում վճարել, կամ եթե պարզ էր որ 24 մլն-ի շեմը անցնելու էիք, տարվա սկզբից միանգամից շրջհարկի հայտարարություն ներկայացնեիք:

Անի

Վաճառքից հարկը 180 000 դրամի փոխարեն 600 000 է կազմել։ Դրա համար էի ցանկանում ինչ-որ բան անել։ Մեկ էլ ինձ հետաքրքիր է՝ մարզում միկրո դաշտում աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է մեծածախ վաճառք անի ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձի:

Tigran

Այդ դեպքում անմիջապես վաճառքի նպատակով գնված ապրանքերի արժեքը կարելի է նվազեցնել՝ 600 000-ի 4 տոկոսի չափով կարող եք նվազեցում կատարել՝ հիմնվելով ներմուծման փաստաթղթերի վրա, հոդված 258 մաս 2:
Որևէ արգելք չկա, որ ԱՁ-ն մեծածախ վաճառք անի ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձին:

Անի

Ես Ձեր վերջին գրածը չհասկացա։ Իմ մոտ դեպքը եղել է այսպես, կատարվել է ներմուծում միկրոյի դաշտում։ Այդ ներմուծած ապրանքները ես վաճառել եմ շրջհարկի դաշտում` մարզում ֆիզիկական անձի։ Հիմա ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք այդ ներմուծած ապրանքի արժեք + ԱԱՀ կարո՞ղ եմ նվազեցնել։ Սկզբից այլ բան ասեցիք, հետո այլ։

Tigran

Ոչ, հնարավոր չի նվազեցնել։

Նաիրա

Եթե ներմուծումը իրականացրել է միկրոձեռնարկատիրություն համարվելու ժամանակահատվածում, շրջ. հարկի մեջ նվազեցում չի կարող ցույց տալ: