Աշխեն.
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն փոխել է իր անձնագիրը: Այս դեպքում անհրաժե՞շտ է արդյոք հարկային տեսչությունում տեղյակ պահել այդ մասին, և արդյո՞ք ժամկետ կա սահմանված տեղյակ պահելու վերաբերյալ, քանի որ 2 ամիս է, ինչ փոխել է անձնագիրը: Կանխավ շնորհակալություն:
Անձնագիր փոխելու դեպքում դուք պարզապես անձնագրային բաժնից տեղեկանք վերցրեք, որտեղ նշված կլինի Ձեր նախկին անձնագրի տվյալները, ինչպես նաև Ձեր անձնագիրը փոխելու մասին տեղեկություն:
1.Անհրաժեշտ է փոխել սոց. քարտը
2.անձ, սոց.քարտ, պետ. ռեգիստրի վկայականը և 1500 դրամի տուրքի անդորրագրով ներկայանալ Ձեր պետ. ռեգիստրի տարածքային բաժին:
Ձեզ կտան պետ. ռեգիստրի վկայականի ներդիր:
Խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, եթե ես ԱՁ-եմ և գրանցված եմ որպես տնօրեն, աշխատող չունեմ, արդյո՞ք պետք է ես եռանսյակային հաշվետվություններ ներկայացնեմ հարկային տեսչություն, և այն տրված է վարձակալությամբ, թե՞ միայն տարեկան հաշվետվություն պետք է տամ: Նախօրոք շնորհակալ եմ:
Հարգելի Սուսաննա, եթե դուք եկամտային հարկը նկատի ունեք, դա ձեզ չի վերաբերվում, դուք վարձու աշխատող չունեք, իսկ նոր 2013 շրջանառության հարկի մասին օրենքով դուք եռամսյակը մեկ պետք է շրջանառության հարկ վճարեք և հաշվետվություն ներկայացնեք, ինչպես նաև պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեք:
Հարգելի Աշխեն, ինձ հետաքրքիր է, թե ինչպիսի ավարտ ունեցավ Ձեր պրոբլեմը, ավելի ճիշտ` հարկայինի հետ կապված: Խնդրում եմ փատասխանեք էլ. փոստով sirushevoyan շնիկ mail.ru