Արթուր.
Բարև ձեզ:
Ես ունեմ բացած ԱՁ, զբաղվում եմ արտադրությամբ։ Տվյալ պահին ցանկանում եմ փոխել ոլորտը և սկսել զբաղվել առևտրով։ Պե՞տք է արդյոք ինչ-որ տեղ մոտենամ և ինչ-որ բան փոխեմ, թե՞ դա դեր չի խաղում, և նույն ԱՁ-ի անունից կարող եմ զբաղվել ցանկացած գործունեությամբ։
Շնորհակալություն:
Լիցենզիա չպահանջող ցանկացած գործունեություն կարող եք իրականացնել: Միայն հաշվետվությունների մեջ դասակարգիչները ճիշտ նշեք:
Խնդիր չկա հանգիստ կարող եք փոխել ձեր գործունեության տեսակը:
Կարող եք զբաղվել ցանկացած գործունեությամբ՝ հաշվետվությունների մեջ ավելացնելով ՀԴՄ-ին վերաբերող տողերը, վիճակագրական հաշվետվությունը փոխելով արտադրությունը առևտրով։