ԱՁ-ն ցանկանում է երրորդ երկրից սարքավորում ներմուծել

Հրաչյա.

Բարև ձեզ: Ես անհատ ձեռներեց եմ, մոտ 8 ամիս (բժշկական օգնություն և սպասարկում) հարկվում եմ շրջ. հարկով: Ուզում եմ երրորդ երկրից ներմուծել սարքավորում, ենթակա է հարկման (մաքսազերծման) ԱԱՀ-ով 20 %: Կարո՞ղ եմ ես օգտվել ամորտիզացիայից, մաշվածության ծախսերից ԱԱՀ-ի վճարի ժամանակ, թե՞ պետք է անմիջապես վճարեմ ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե չկա ԱԱՀ հետաձգման արտոնություն, ապա ԱԱՀ վճարվում է ապրանքների մաքսազերծման ժամանակ։

Ամիկում

ԱԱՀ-ի հաշվարկը ամորտիզացիայի հետ կապ չունի: Բացի դա շրջ. հարկի դեպքում ամորտիզացիան չի ծախսագրվում:

Tigran

ԱԱՀ-ն պետք է սահմանին վճարեք:

Կարինե

ԱԱՀ-ն վճարվում է մաքսազերծման ժամանակ պարտադիր, եթե ձեր ներմուծած ապրանքը չի նշված արտոնություն ունեցող ապրանքների ցանկում, իսկ ամորտիզացիան ուրիշ թեմա է։

Հրաչյա

Հարգելի մասնագետներ, շնորհակալ եմ մեկնաբանությունների համար: Ասեմ, որ սարքը բժշկական լաբորատոր սարք է, կոդը՝ 9018 20 (ազատված է ԱԱՀ-ից), սակայն մաքսազերծման գրքում գրված է հետևյալ կերպ բառացի՝ «բժշկական-լաբորատոր սարքը մաքսազերծվում է 9027 կետով» (հարկվում է ԱԱՀ-ով): 9027 կետը բժշկական սարքերին, իմ հասկանալով, չի վերաբերում: Խնդրում եմ, օգնեք հասկանալ՝ ինչ անեմ: ԽՈՍԵԼ ԵՄ ՄԱՔՍԱՅԻՆԻ ՏՂԱՆԵՐԻ ՀԵՏ՝ ԱՆՕԳՈՒՏ Է:

Tigran

Հրաչյա ես չգիտեմ մաքսազերծման ինչ գրքի մասին է խոսքը, նախ անցած տարի օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է որ երրորդ երկրներից ներմուծման դեպքում 2020-ից ԱԱՀ-ից ազատվում են ԱԱՀ վճարողները, իսկ դուք գրել եք որ հարկվում եք շրջ. հարկով: Իսկ 9018 20 000 0 կոդը վերաբերում է ապարատուրա՝ ուլտրամանուշակագույն կամ ինֆրակարմիր ճառագայթման օգտագործման վրա հիմնված, իսկ 9027-ը Սարքեր եւ ապարատուրա՝ ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար (օրինակ` բեւեռաչափեր,բեկումաչափեր, սպեկտրաչափեր, գազա– կամ ծխաանալիզատորներ). սարքեր եւ ապարատուրա՝ մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերեսային ձգունության չափման կամ հսկման համար եւ նույնանման սարքեր ու ապարատուրա.սարքեր եւ ապարատուրա՝ ջերմության, ձայնի կամ լույսի չափման կամ հսկման համար (ներառյալ էքսպոնոմետրերը). միկրոտոմներ: Հետևաբար ԱԱՀ-ն պետք է մաքսայինին վճարեք, այն պարզ պատճառով որ շրջհարկ վճարող եք:

Հրաչյա

Վերևի գրածիցս անհետացել է «սովորաբար» բառը:
Բառացի գրած է՝ «բժշկական-լաբորատոր սարքը սովորաբար մաքսազերծվում է 9027 կետով»: Ի՞նչ է նշանակում «սովորաբար»։ Մաքսայինում ասեցին, որ էդ «սովորաբար 9027 կետով» պետք է անեմ (տեխնիկական անալիզատորի պես)։