ԱՁ-ն ցանկանում է արտադրել ու վաճառել գարեջուր

Աննա.

Բարև ձեզ, հարգելիներս: Ասացեք, խնդրեմ, ԱՁ-ն կարո՞ղ է Հայաստանում իր ձեռքով արտադրել ու վաճառել գարեջուր:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Այո, կարող է: Կաշխատի ակցիզային հարկով և ԱԱՀ-ով: Դրոշմապիտակավորման ենթակա ապրանք է, և արտադրման համար լիցենզիա է հարկավոր:

Տիգրան

Գարեջուրը ծանուցման գործունեության ենթակա ապրանք է, ոչ թե լիցենզավորման, որի համար պետք է դիմեք Ֆինանսների նախարարություն, որակի սերտիֆիկատի և սննդամթերքի անվտանգության տեսչության հետ էլ եք գործ ունենալու:

Մարինե

Տիգրան, շնորհակալություն ուղղելու և լրացնելու համար:

Արա

Այո, կարող է: Նախ և առաջ պետք է գարեջրի արտադրության համար մուծվի պետ. տուրք, ապա ստանալ արտադրելու լիցենզիա-թույլտվություն պետական լիազոր մարմնից, դրանից հետո պետք է ձեռք բերել ակցիզային դրոշմանիշ: Ընդհանուր առմամբ ալկոհոլային խմիչքների համար Հայաստանում կան բավականին շատ պահանջներ: