Էլինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել։ Միկրո-ով աշխատող ԱՁ-ն մատուցել է հյուրանոցային ծառայություն և վճարումը ստացել փոխանցումով դոլարով (airbnb) ոչ ռեզիդենտ ֆիզանձից։ Ճի՞շտ եմ հասկանում, որ պետք է դուրս գրվի հաշվարկային փաստաթուղթ, և արդյո՞ք պարտադիր է նշել անձնագրի սերիա համարը և հասցեն (այդ տվյալները չունեմ)։ Կանխավ շնորհակալ եմ։
Պարտադիր է նշել հետևյալ տվյալները.
գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, ապրանքների նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը գնորդին է հանձնվում առաքման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.
արտարժույթով հասույթները պետք է հաշվառեք տվյալ օրվա կուրսով։
Այո, պետք է դուրս գրվի հաշվարկային փաստաթուղթ: Արտարժույթի կուրսը հիմք ընդունել դուրս գրվող փաստաթղթի օրվա կենտրոնական բանկի մինչև ժամը 16:00-ի կուրսը կամ որ նույնն է՝ նախորդ օրվա կուրսը: