Մետաքսե․
Բարի օր։ ԱՁ-ն բացվել է անցած տարի նոյեմբերին, և ոչ մի գործողություն չի արվել դրանից հետո (ոչ դիմում, ոչ հաշվետվություն): Հիմա ցանկանում եմ դադարեցնել գործունեությունը։ Խնդրում եմ կօգնե՞ք հասկանալ՝ ի՞նչ տույժեր պետք է վճարեմ, և եթե ID քարտ չունեմ, ի՞նչ տարբերակով է հնարավոր ներկայացնել դադարեցման դիմում։
Եթե ID չունեք, դիմեք կօգնեմ։ Իսկ տույժերը ու տուգանքները էլեկտրոնային եղանակով են ուղարկվում, պետք է բացել ու կարդալ ծրագրում։
Պետք է գտնեք այդի ունեցող անձ, ցանկալի է հաշվապահ, որ Ձեր փոխարեն հանձնի պահանջվող հաշվետվությունները, բացի այդ պետք է սոց վճար ու դրոշմանիշային վճար վճարեք, դա էլ արդեն կախված նրանից, թե երբ եք դադարեցնելու գործունեությունը։
Եթե ոչ մի գործունեություն չեք ծավալել և շրջանառություն չունեք, ապա հարկեր էլ չունեք վճարելու, բայց հաշվետվությունների չներկայացման համար վարչական տուգանք կգա: Ամեն դեպքում ներկայացրեք բոլոր չհանձնված հաշվետվությունները, իսկ վերջում էլ նաև դադարեցման դիմումը: Ինչ-որ մեկին, ով ունի ID քարտ, կարող եք գրանցել որպես օգտվող և նրա քարտով ստորագրեք հաշվետվությունները: