ԱՁ-ն նոր է գրանցվել

Տիգրան.

Բարև ձեզ: Ես նոր եմ գրանցվել որպես ԱՁ, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ հարկեր կամ պետական վճարումներ պետք է կատարեմ: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Պետք է անպայման նշեք Ձեր գործունեության տեսակը, որ Ձեր հարցին կարողանաք պատասխան ստանալ:

Արփի

Բարև Ձեզ:
Ձեր գործունեության ոլորտից է կախված: Ինչո՞վ եք զբաղվելու:

Տիգրան

Նշեք՝ ինչ գործունեությամբ եք զբաղվելու, հարցին հստակ պատասխանելու համար կարևոր է դա:

Մարինե

Եթե գործունեությունը նշվածները չեն, ապա տվեք միկրոձեռնարկատիրության հայտ ու աշխատեք առանց հարկերի, եթե աշխատող չունեք: Միայն տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար կվճարեք:

1) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտարները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները.

2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.

3) Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը.

4) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ այդ գործունեության տեսակների մասով: