Վարդ.
Միկրոձեռնարկատեր հանդիսացող Ա/Ձ-ն (ունի նաև աշխատողներ), ի՞նչ վճարումներ պետք է անի, ի՞նչ ժամկետներում, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի, ի՞նչ ժամկետներում:
Նախաապես շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Վարդ.
Միկրոձեռնարկատեր հանդիսացող Ա/Ձ-ն (ունի նաև աշխատողներ), ի՞նչ վճարումներ պետք է անի, ի՞նչ ժամկետներում, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի, ի՞նչ ժամկետներում:
Նախաապես շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Միկրոձեռնարկատիրությունն ազատվելու է բոլոր տեսակի հարկերից, իսկ գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար վճարելու է ամսական 5 հազար դրամ եկամտային հարկ (յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ),որը համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
Մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1- ը ներառյալ սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ։
Քանի որ ունեք աշխատողներ, պետք է ներկայացնեք եկամտային հարկի ու սոց. վճարի ամսական հաշվարկներ, կատարեք աշխատավարձից պահումները և դրանց վճարումները՝ եկամտային հարկ, սոց. վճար, դրոշմանիշային վճար: Սակայն ելնելով գործունեության տեսակից՝ հնարավոր է, որ ունենաք, օրինակ, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորություն:
Հարգելի Տիգրան, այսինքն՝ պետք է ամեն ամիս յուրաքանչյուր աշխատողի համար հաշվարկվի 5 000 դրամ եկամտահարկ և ստացվելիք աշխատավարձի 2.5 %-ը որպես սոց. վճա՞ր։ Ճի՞շտ հասկացա։
Այո, նվազագունը պետք է կազմի 75 900 դրամ, որից 1 000 դրամը դրոշմանիշային վճար կամ զինծառայողների ֆոնդին, 5 000 դրամը եկամտային հարկ, 1 900 դրամը սոց. վճար: Հաշվարկը ներկայացվում է բոլոր աշխատողների հաշվով: Տարեկան հաշվետվությունն էլ իր հերթին, ՀԴՄ-ն պետք է ունենաք: