ԱՁ-ն ծրագրավորող է

Արուս.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձն աշխատում է որպես ծրագրավորող և ուզում է ԱՁ բացել` դրսի կազմակերպությանն ազատ ժամանակ «ծրագրային ապահովման մշակում» ծառայություն մատուցելու նպատակով, հարկվելու է շրջանառության հարկով: Հիմա աշխատավարձը ստանում է դրամային քարտով, ԱՁ-ի ժամանակ ստանալու է արտարժույթով, արդյոք՝
– պե՞տք է նոր արտարժութային քարտ բացի, թե նույն աշխատավարձի քարտը օգտագործի, միևնույն է հետո արտարժույթը փոխելու է դրամի,
– եռամսյակային հաշվետվություն ներկայացնելիս եկամուտը հաշվարկելիս հաշվի՞ է առնում քարտին գումարի ստացման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ը հրապարակած միջին փոխարժեքը,
– որպես հիմնավորում գումարի ամեն ամիս ստացման, թե՞ եռամսյակը մեկ դուրս է գրում հաշիվ վավերագիր, քանի որ դրսի կազմակերպությունն ուղղակի քարտին է նստացնելու գումարը,
– եթե գումարը ստացվել է ամսի 1-ին, հաշիվ վավերագիրը գրվել է ամսի 27-ին, պետք է հաշվի առնել ամսի 1-ի գումարի ստացման օրվա փոխարժե՞քը, ոչ թե դուրս գրման օրվա փոխարժեքը, նկատի ունենալով, որ եկամուտը ի սկզբանե հաշվարկվել է քարտին գումարի ստացման օրվա փոխարժեքով,
– առանց ԱՁ բացելու, որպես ֆիզիկական անձ, ծրագրային ապահովման մշակում կարո՞ղ է իրականացնել և հարկայինում պե՞տք է ներկայացնի եկամտային հարկ և սոց. վճար ընդհանուր հիմունքներով և ավելի բարձր տոկոսներով:
Խնդրում եմ ձեր մասնագիտական կարծիքը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1– պե՞տք է նոր արտարժութային քարտ բացի, թե նույն աշխատավարձի քարտը օգտագործի, միևնույն է հետո արտարժույթը փոխելու է դրամի,
ոնց հարմար եք գտնում,կարող է նաև արտարժութային հաշիվ բացել բանկում ու փոխանակելով դրամի նստացնել իր քարտին,իհարկե դա կախված է նաև դիմացի կողմին հարմար է թե ոչ,
2– եռամսյակային հաշվետվություն ներկայացնելիս եկամուտը հաշվարկելիս հաշվի՞ է առնում քարտին գումարի ստացման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ը հրապարակած միջին փոխարժեքը,
այո արտարժույթով ստացվող հասույթները հաշվեգրվում են ըստ ԿԲ սահմանած փոխարժեքների,
3– որպես հիմնավորում գումարի ամեն ամիս ստացման, թե՞ եռամսյակը մեկ դուրս է գրում հաշիվ վավերագիր, քանի որ դրսի կազմակերպությունն ուղղակի քարտին է նստացնելու գումարը,
հաշիվ վավերագիր գրելուց բացի նաև թղթով գուցեև ոչ հայերեն աշխատանքի ընդունման ակտ կամ նման մի փաստաթուղթ էլ պետք է կազմել՝ ըստ պայմանավորվածության,
4– եթե գումարը ստացվել է ամսի 1-ին, հաշիվ վավերագիրը գրվել է ամսի 27-ին, պետք է հաշվի առնել ամսի 1-ի գումարի ստացման օրվա փոխարժե՞քը, ոչ թե դուրս գրման օրվա փոխարժեքը, նկատի ունենալով, որ եկամուտը ի սկզբանե հաշվարկվել է քարտին գումարի ստացման օրվա փոխարժեքով,
այդ դեպքում ստացվում է որ ամսի մեկին ստացվել է կանխավճար, դեռ արդյունքը աշխատանքի դեռ չի հանձվել, ճիշտ հասկացա,
5– առանց ԱՁ բացելու, որպես ֆիզիկական անձ, ծրագրային ապահովման մշակում կարո՞ղ է իրականացնել և հարկայինում պե՞տք է ներկայացնի եկամտային հարկ և սոց. վճար ընդհանուր հիմունքներով և ավելի բարձր տոկոսներով:Առանց առանց ԱՁ բացելու, որպես ֆիզիկական անձ գործելու դեպքում ձեր հարկման բեռը կկազմի ոչ պակաս 28 տոկոս, 28 տոկոսի մեջ մտնում է սոցվճարը,եկամտայինը ու դրոշմանիշայինը, գրում եմ իրական թիվ քանի որ ինքս հիմա որպես ֆիզ.անձ գործող ծրագրավորողի հաշվարկներն եմ կատարում,գիտեմ, կախված է նաև թե որքան են պայմանագրով ամսեկան վճարում,
Եթե որպես Աձ դիմեք ու ստանաք ՏՏ ոլորտի հավաստագիր,ապա միայն այս տարի աշխատողների եկամտային հարկը ու շահութահարկը Ա/ձ-ի, կլինի 10 տոկոս ամեն մեկը,Հաջորդ տարվա արտոնությունների հարցը դեռ պարզ չի:

Ալլա

Լավ կլինի ամեն կատարված աշխատանքի համար ունենաք կազմված ինվոյս, որի հիման վրա դուրս կգրեք հաշվարկային փաստաթուղթ, կազմման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

Արուս

Շնորհակալ եմ բոլորից: Ես հաշվապահությանը հեռվից եմ ծանոթ, բայց կարծում եմ ճիշտ հասկացա, ավելի հարմար է ԱՁ բացել, քանի որ այս դեպքում տոկոսներն ավելի ցածր կլինեն, փոխանցումների համար էլ եռամսյակը մեկ մեկ ամբողջական հաշիվ դուրս գրեմ, որի հիման վրա էլ շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվությունը ներկայացնեմ:

Tigran

Տեսփք ձեզ ոնց հարմար է, շահութահարկի ու եկամտահարկի արտոնությունները դեռ այս տարի կան, մյուս տարվա հաշվով դեռ պարզ չի: Օրինակ` ասեմ, որ քաղիրավականով պահումների բեռը 28 տոկոս է կազմում: