Ռոբերտ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ես նոր գրանցված ԱՁ եմ, զբաղվում եմ հագուստի մանրածախ և մեծածախ վաճառքով: Վաճառքը կազմակերպում եմ տանից, 1 սենյակ տրամադրել եմ որպես վաճառասրահ: Ինձ հարկային մարմիններում տեղեկացրին, որ դրամարկղային մեքենա չի հասնում ինձ, քանի որ տարածքս գտնվում է 2 հարկում և “խանութի” սահմանված պահանջներին չի համապատասխանում: Աշխատում եմ մենակ, ուրիշ աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են.
1) Ինչպե՞ս ես ցույց տամ իմ շրջանառությունը
2) Արդյո՞ք պետք է ներկայացնեմ ձեռք բերման որևէ թուղթ
3) Եվ հնարավո՞ր է ինձ հաստատագրված հարկ նշանակեն
իմ էլեկ. հասցեն է rob0408 շնիկ mail.ru.
Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:
Ձեռքբերման հաշիվ-ապրանքագրեր պիտի ներկայացնեք, հակառակ դեպքում կհամարեն, որ շուկայից եք ձեռք բերել, և կգանձեն ձեռք բերվածի արժեքի 10%-ը, իսկ շրջանառությունը ցույց տալը թողնվում է Ձեր խղճի վրա: