Մերի.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Նորաբաց ԱՁ-ն զբաղվելու է հագուստի մանրածախ առևտրով: Հագուստը ներկրվում է Հայաստան արտերկրից, որտեղ ինչ որ վճարված գումարը հավաստող կտրոնների նման բաներ են տալիս, բայց դա բնականաբար հիմնավորող փաստաթուղթ չի լինի ձեռքբերված ապրանքի, այսինքն 11% եկամտահարկի հարց կա այստեղ, այնպես չէ՞: Իսկ մնացած մասով սովորական հաշվետվություններ են արդեն` ամսական ՀԴՄ-ի կտրոնների մասին տեղեկանք, սոց. վճար 5000 դրամ, 1% նվազագույն վճար, ինչպես նաև սոց.ապ. ներկայացվող անհատական հաշվի բացման հայտի և ստաժի թղթերը, այնուհետեև արդեն ԱՁ-ի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, սոց. վճարների տարեկան հայտարարագիր, և իհարկե վերը նշված 11% չհիմնավորված փաստաթղթերով ձեռքբերման դեպքում եռամսյակաին եկամտահարկի հաշվետվությունները: Ամբողջակա՞ն է արդյոք թվարկածս, թե՞ ինչ-որ բան տվյալ ոլորտին առնչվող հարկային դաշտից դուրս է մնացել:
Որոշ չափով ամբողջական է, եթե կցանկանաք, ուղարկեք Ձեր հեռախոսահամարը իմ էլ. փոստին, ես ձեզ կասեմ ամբողջ մանրամասները:
Այո, իհարկե, միայն թե կգրե՞ք ձեր էլ. փոստի հասցեն: Նախապես շնորհակալություն: