ԱՁ-ն զբաղվելու է թխվածքի արտադրությամբ

Սվետլանա.

Բարև ձեզ: Ես 11.02.2020թ. գրանցել եմ ԱՁ, որը զբաղվելու է թխվածքի արտադրությամբ, ես առայժմ աշխատելու եմ մենակ: Ինչի՞ց սկսեմ, խնդրում եմ, մանրամասնեք: Եվ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ամիկում

Սվետլաննա ջան, Դուք արդեն գրանցումից 20 օրվա ընթացքում շրջ. հարկով աշխատելու հայտարարությունը պետք է ներկայացնեիք: Կարող եք զանգահարել 043003060:

Սվետլանա

Բարև Ձեզ: Շնորհակալ եմ արձագանքելու համար: Ես այդ ժամկետը արդեն բաց եմ թողել: Ինձ մոտ ամեն ինչը ավելի բարդ է, քան մյուսների մոտ: ԱՁ գրանցելուց հետո պարզվեց, որ տերը 2019թ. դեկտեմբերին Ռուսաստանից մեքենա է ներկրել և հարկային կոդը արդեն ուներ: ԱՁ գրանցել է 11.02.2020թ., և նրան շնորհել են նույն ՀՎՀՀ-ն: Ես լիազորված եմ նրա կողմից փաստաթղթեր ստորագրելու և հաշվետվություններ ներկայացնելու: Այսօր պարզեցի, որ արդեն ընկել եմ ԱԱՀ վճարողների դաշտ և ամսական պետք է ներկայացնեմ ԱԱՀ հաշվետվություն: Ասացեք, խնդրեմ, ինչու՞ ամսական, այլ ոչ եռամսյակային: Ասացեք, խնդրեմ, կարո՞ղ եմ անորոշ ժամանակով դադարեցման հայտարարությունը ներկայացնել առձեռն և ինչպե՞ս: Աշխատելու է վարձակալած տարածքում, ինչպե՞ս դա ներկայացնել հարկային: Եվ այսօրվա դրությամբ հնարավո՞ր է արդյոք հարկային հաշիվներ դուրս գրել թղթային տարբերակով և հաշվետվությունները հանձնել առձեռն: Ներեցեք, հարցեր շատ ունեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Տիգրան

Եթե մինչև 01.03.2020թ. չեք ներկայացրել միկրոբիզնեսի կամ շրջ. հարկի հայտարարությունը, ապա հիմա գտնվում եք ԱԱՀ դաշտում, նույնականացման քարտ էլեկտրոնային ակտիվ ստորագրությամբ ունե՞ք կամ ունեցողի միջոցով պետք է ներկայացնեիք: Իսկ մինչ այդ հարկայինից հաշվետվությունների համակարգի կոդերը պետք է ստանայիք: Հետաքրքիր է՝ այս քայլերից ո՞րն եք արել: Կարող եք զանգել 099455932:

Սվետլանա

Բարև Ձեզ: Շնորհակալ եմ արձագանքելու համար: Դուք ճիշտ եք՝ ես ուշացրել եմ հայտի ներկայացնելը և ընկել եմ ԱԱՀ դաշտ, ներկայացնելու եմ ամսական հաշվետվություն: Պարզաբանեք, խնդրում եմ, ինչու՞ ամսական, այլ ոչ եռամսյակային: Եթե ներկայացնեմ հայտարարություն անժամկետ դադարեցման մասին, որքա՞ն ժամանակ հետո կարող եմ հայտ ներկայացնել միկրոբիզնեսով աշխատելու համար: Եվս մեկ կարևոր հարց. թխվածքի արտադրության համար օրենքով ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, նկատի ունեմ՝ սատիտարական գրքույկ, սննդի տեսչության հետ կամ այլ կազմակերպությունների հետ կապված հարցեր, օրինակ՝ պետ. ստանդարտների կոմիտեի: Պարտադի՞ր է արդյոք պիտակի վրա ունենալ շտրիխ-կոդը և ինչպե՞ս, որտեղի՞ց այն ձեռք բերել և կիրառել: Ներեցեք, որ շատ հարցեր եմ տալիս: Կանխավ շնորհակալ եմ:

Տիգրան

Սվետլանա, նախ Ձեր պատասխանում չեք գրել՝ նույնականացման քարտ էլեկտրոնային ակտիվ ստորագրությամբ ունե՞ք, թե՞ ոչ, հարկայինից հաշվետվությունների համակարգի կոդերը ստացե՞լ եք, թե՞ ոչ: ԱԱՀ հաշվետվությունը, ըստ հարկային օրենսգրքի, ամսական է, շրջ. հարկինը՝ եռամսյակային: Պետք չէ դադարի գնալ, այս իրավիճակում Դուք հնարավորություն ունեք հիմա գնալու շրջ. հարկի ռեժիմ, միկրոբիզնեսի ռեժիմ կարող եք գնալ 2021թ.-ին: Այո, թխվածքի արտադրության համար լիցենզիա չկա, սակայն օրենքով պետք է գրանցվեք սննդի անվտանգության տեսչությունում, դա կարող եք անել առանց այնտեղ այցելելու: Իհարկե սանիտարական գրքույկ պետք է թե՛ Ձեզ, թե՛ հետագայում նաև աշխատողների հաշվով, ամեն դեպքում պետք է ծանոթանաք տնտեսվարողի ուղեցույցին այս հղումով:
Ստանդարտների ինստիտուտից կարող եք ստանալ ԵՏՄ սերտիֆիկատ, պիտակի հարցերն էլ արդեն իրենք կարող են միանգամից ասել, թե ըստ ԵՏՄ համապատասխան կանոնակարգի՝ ինչ տվյալներ պետք է լինեն: Դա եթե առանց սերտիֆիկատի կուզենաք իմանալ, կարող ենք ասել: Պիտակի վրա շտրիխ-կոդ ունենալը կամավոր է, այն կարող եք ձեռք բերել և կիրառել, այդ հարցով զանգեք իրենց՝ +374(10) 272 622:

Աննա

Եթե Ձեր ժամկետները անցել են ու ԱԱՀ-ի դաշտում եք, ժամանակավոր դադարի դիմում տվեք, ուրիշի անունով Ա/Ձ բացեք, բայց ակտիվ ID քարտ ունեցեք, որ հայտ տաք, և հանգիստ թխվածքի արտադրությունը կարող է միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել։

Արփինե

Դուք կարող եք աշխատել միկրոբիզնեսի դաշտում:

Սվետլանա

Շնորհակալ եմ պատասխանի համար: