ԱՁ-ն գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում

Դավիթ.

Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է հանրային սնունդով, հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և չունի գրանցված աշխատող, այն բացվել է 28.11.2019թ.: Կարո՞ղ եք ասել՝ եկամտայինը և սոց. վճարը միայն դեկտեմբեր ամսվա համա՞ր է վճարվելու, թե՞ նոյեմբեր ամսվա մի քանի օրվա համար էլ պետք է վճարվի: Եվ տարվա ավարտի համար շահութահարկի հաշվետվության ո՞ր ձևը պետք է ներկայացվի, և սոց. վճարի համար եռամսյակը մեկ պետք է հաշվետվությու՞ն ներկայացվի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Եթե գրանցված աշխատող չունեք, կարիք չկա եկամտայինը և սոց. վճարի հաշվետվությունը ներկայացնելու, պետք է նոյեմբերի ու դեկտեմբերի համար 5 000-ական վճարեք որպես շահութահարկ: Սոց. վճարի համար եռամսյակային հաշվետվություն չկա, կա միայն վճարում՝ ամսական 5 000 դրամ, բացի այդ նաև զինծառայողների ֆոնդին 1 000 դրամների վճարում: 2020թ.-ի համար էլ պետք է ներկայացնեք շրջ. հարկի հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործողների համար սահմանված հայտարարությունը, շահութահարկի հաշվով պետք է ներկայացնեք անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկի ձևը:

Ալլա

Տարեկան ձև 244. Հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի 8-րդ տողում՝ սոցիալական վճար արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկի համակարգում իրականացվող գործունեության մասով 10 000 դրամ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար, և տարեկան ձև 240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի 107 տողում՝ շրջանառության հարկով և (կամ) արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատերերի և նոտարների շահութահարկի գումարը՝ 10 000 դրամ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար: