ԱՁ-ն ավտոմատ անցել է ԱԱՀ դաշտ

Արթուր․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով․ ԱՁ-ն բացվել է, սակայն ճիշտ ժամանակին չի ներկայացվել հարկման դաշտ ընտրելու հայտարարություն, և ավտոմատ անցել է ԱԱՀ-ի դաշտ, դրանից հետո մատուցել են ծառայություն և դուրս են գրել հաշվարկային փաստաթուղթ, ոչ թե հարկային հաշիվ, հիմա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է 20% հարկվի՞։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Եթե ավտոմատ անցել եք ԱԱհ հարկման դաշտ, պետք է հետ գնաք, տարվա սկզբից ուղղեք ձեր գործունեության հետ կապված հաշվետվությունները, ապրանքային մնացորդները,դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը, պետք է վճարեք աահ, եթե վճարումներում ունեք գերվճար, կարող է դա փակել բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը:

Արթուր

Շնորհակալ եմ պատասխանի համար։ Չէ Ա/Ձ-ն բացվել է և 20 օրվա ընթացքում չի ընտրվել հարկման դաշտը, այդ իսկ պատճառով անցել է ԱԱՀ-ի դաշտ, ընդամենը գրվել է 2 հաշիվ առանց ԱԱՀ-ի:

Knarik

Պետք է ուղղեք

Gevorg Grigoryan

Հարգելի Արթուր, կատարեք ճշգրտումներ, որպեսզի ավելորդ հարկային պարտավորություններից զերծ մնաք։

Tigran

ուղղեք ու դուրս գրեք հարկային հաշիվ,իսկ հաշվարկայինը չեղյալ արեք, այո 20 տոկոսով է հարկվելու,

Nerses

Պետք է չեղյալ անել հաշվարկային փաստաթղթերը, դուրս գրել հարկային հաշիվներ, տալ ամենամսյա ԱԱՀ-ի հաշվետվություններ։

Արմեն

Փորձեք դիմել ՀՀ ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովին, ես որքան հիշում եմ հանձնաժողովի արխիվները նայելիս հանդիպել են դեպքեր, երբ հանձնաժողովը ուշացումը համարել է հարգելի: https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsLBRArchiveOnAAATBTS