ԱՁ-ն աշխատելու է օտարերկրյա ընկերության հետ

Zara.

Ողջույն։ Ես աշխատելու եմ արտասահմանյան ընկերության հետ որպես մարքեթինգի/կապերի մասնագետ և աշխատավարձը ստանալու համար պետք է բացեմ ԱՁ։ Հարցուփորձ անելուց հետո հասկացա, որ կան տարբեր ԱՁ-ի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր տեսակի հարկեր է վճարում, օրինակ՝ մեկը ԱԱՀ, մյուսը շրջհարկ, և այլն, բայց այդքան էլ հստակ չէր ինձ համար, թե որը պետք է ես բացեմ։

Հիմա ունեմ հետևյալ հարցերը․

1- իմ դեպքում ո՞ր տեսակը կլինի ամենաճիշտը և ձեռնտուն

2 – ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այդ դեպքում

3 – կարո՞ղ եմ արդյոք ինքս գրանցվել առցանց, թե՞ անհրաժեշտ կլինի հաշվապահի օգնություն։

Ինձ ասացին, որ հաշվապահը պետք է գրանցումից միանգամից հետո ինչ-որ հավելյալ գրանցում անի, բայց չհասկացա, թե դա ինչ է և արդյոք պետք է պարտադիր լինի։

4 – Բանկում պե՞տք է առանձին հաշվեհամար բացվի ԱՁ-ի համար

Շատ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1- իմ դեպքում ո՞ր տեսակը կլինի ամենաճիշտը և ձեռնտուն
շրջհարկ,

2 – ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այդ դեպքում,շրջհարկ,դրոշմանիշային ըստ ատրեկան հասույթի,ամսեկան 5000 շահութահարկ,ամսեկան 5000 սոցվճար՝ եթե հասնում է,

3 – կարո՞ղ եմ արդյոք ինքս գրանցվել առցանց, թե՞ անհրաժեշտ կլինի հաշվապահի օգնություն։ այո լավ յանեք օգտվեք հաշվապահի օգնությունից,
Ինձ ասացին, որ հաշվապահը պետք է գրանցումից միանգամից հետո ինչ-որ հավելյալ գրանցում անի, բայց չհասկացա, թե դա ինչ է և արդյոք պետք է պարտադիր լինի։
այո գրանցվելուց 20 օրյա ժամկետում պետք է ներկայացնել շրջհարկի հայտարարություն,
4 – Բանկում պե՞տք է առանձին հաշվեհամար բացվի ԱՁ-ի համար, այո այդ ծառայությունների գումարների ստացման ու վճարումներ կատարելու համար,

Zara

Հարգելի Տիգրան, շատ շնորհակալ եմ ձեր պատասխանների համար։

Այսինքն՝ որպես մարքեթինգի ծառայություն մատուցող ես ընկնում եմ շրջհարկի կատեգորիայի տա՞կ։ Մի տեղ կարդացել էի, որ չես ընկնում դրա մեջ, եթե տարեկան հասույթը չի գերազանցում 50միլիոն դրամը, սխա՞լ եմ հասկացել դա։

Մեկ էլ կհուշե՞ք, խնդրեմ, այդ հայտարարությունը շրջհարկի որտե՞ղ են ներկայացնում և արդյո՞ք օնլայն տարբերակով լինում է անել։
Եվ որտեղ տեսնել թե դրաշմանիշային վճարը ինչպե՞ս է հաշվարկվում ըստ հասույթի։

Tigran

1 այո սխալ եք հասկացել,էտ որտեղից են վերցրել 50մլն թիվը, 2 շրջհարկիհայտարարությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով,դրա համար պետք է հարկայինի ծրագրում գրանցվել,կոդերը ստանալ,ունենալ էլ.ստորագրություն կամ դա կատարել որևէ անձի միջոցով,
3 դրաշմանիշային վճարը ինչպես է հաշվարկվում ըստ հասույթի։ սահմանված է օրենքով,աղյուսակ է,

Zara
Last edited 1 տարի առաջ by Zara
Tigran

սա հին նյութ է,
աղյուսակը ո՞րտեղ կարող եմ գտնել, այստեղ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ օրենք

Nerses

1- իմ դեպքում ո՞ր տեսակը կլինի ամենաճիշտը և ձեռնտուն
ԱՁ
2 – ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այդ դեպքում
Շրջհարկ 10 տոկոս յուրաքանչյուր եռամսյակ, 5000-ական յուրաքանչյուր ամիս եկ․ հարկ և սոց․վճար
3 – կարո՞ղ եմ արդյոք ինքս գրանցվել առցանց, թե՞ անհրաժեշտ կլինի հաշվապահի օգնություն։
Գրանցվել կարող եք, մնացած գործողությունները խորհուրդ կտամ օգտվեք հաշվապահի ծառայություններից
4 – Բանկում պե՞տք է առանձին հաշվեհամար բացվի ԱՁ-ի համար
Այո, ԱՁ-ով կբացեք հաշիվ, գործարքների համար

Zara

Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ։

  • Շրջհարկը 5 տոկոս չի՞ առավելագույնը, 10-ը ինձ համար լրիվ նոր թիվ էր ինչ-որ։
  • Եկամտահարկը միշտ պետք է վճարե՞մ, թե՞ միայն եթե ունեմ աշխատող։