ԱՁ-ն աշխատել է ավելացված արժեքի հարկով

Տաթև.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն գրանցվել է 04.06.2019թ., իսկ հարկայինում գրանցվել է 22.11.2019թ.: Մինչ այդ որևէ հաշվետվություն չի ներկայացվել: Աշխատել է ԱԱՀ-ով: Գրանցված աշխատող չունի, ինքնազբաղ է: Ի՞նչ պարտավորություններ ունի, և ի՞նչ եկամտային և սոց. վճարներ պետք է անել մինչ ապրիլի 20-ը և ո՞ր հաշվեհամարով: Նաև հաշվետվությունների տեսակները խնդրում եմ նշել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե ԱՁ-ն գրանցվել է 04.06.2019թ., ուրեմն հարկայինում նույնպես հաշվառվել է այդ նույն ամսաթվով, և քանի որ չեք ներկայացրել ոչ մի հայտարարություն, ԱՁ-ն ընկել է ընդհանուր հարկման դաշտ, ուստի ամեն ամիս պետք է ներկայացնեիք ԱԱՀ 0-ական հաշվարկներ: Պետք է ներկայացնեք շահութահարկի տարեկան հաշվարկ մինչև 2020թ. ապրիլի 20-ը, վճարումները՝ ամսական 5 000 դրամ ԱՁ սոց. վճար և ամսական 5 000 դրամ ԱՁ եկամտային հարկ, բոլոր վճարները կատարվում են միասնական հաշվին՝ 900008000490, իսկ տարեկան 12 000 դրամ ԱՁ դրոշմանիշայինը՝ 9000050011186 հաշվին:

Տիգրան

Ալլա ջան, ամսի 11-ին գրված հարցիդ պատասխանը բերեցի այստեղ, որ կարդաս:
Ասեմ՝ գրելուց հետո զանգել եմ ՊԵԿ, ու պարզվեց՝ տեխնիկական խնդրի պատճառով մեր գրածները ինչքան ժամանակ է չեն հասնում, բանավոր ասացի հարցերս, նրանք էլ, թե՝ «պարզաբանումները պետք է Ֆին. նախը տա, մենք օրենք կիրառողն ենք»: Ասացի, որ 267-րդ հոդվածի 5-րդ մասը տարընթերցումների տեղիք է տալու, հստակ պետք է լինի: Իրենց ուղեցույցում ամրագրված կանոնով էլ որ դասակարգիչը նայում ես, էլի խնդիրներ են մնում, քեզ օրինակ՝ ծաղիկների հարցը, ինքը արտադրություն է, բայց իրենց բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ՝ դա, ասենք, մեծածախ առևտուր է դիտվում: Եղել է Բանդիվանի բողոքը, գրել են, թե խոզերի բուծումը գյուղատնտեսական է, մորթը ու մսի վաճառքը՝ առևտուր, ու էլի օրինակներ, պարզ չի՞՝ մարդիկ իրենց արտադրածը հո չեն նստելու իրենք ուտեն, պետք է վաճառեն: Սա է իրենց տրամաբանությունը: