ԱՁ-ն ԱԱՀ վճարող է

Նարինե․

Բարև Ձեզ, շնորհավոր նոր 2022 թվականը: Թող բարիք ու առողջություն բերի այս տարին մեր երկրին, կորուստներ ու հիվանդություններ չլինեն: Խնդրում եմ նկարագրել իմ քայլերի հաջորդականությունը այս տարի: Ի՞նչ պիտի լրացնեմ, մուծեմ և հայտարարեմ այս տարի, եթե Ա/Ձ եմ, մուծում եմ ԱԱՀ: Խնդրում եմ մանրամասն ասեք՝ ի՞նչ անելիքներ ունեմ, շնորհակալություն: Իմ հարկային պարտավորություններ բաժնում գրած է 12 000 դրամ դրոշմանիշային վճար, դա ո՞նց հասկանալ, մի՞թե չի ավելացել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Դուք պետք է նշեք գործունեության տեսակը, նախորդ տարվա շրջանառությունը։ 2021թ եղել եք ԱԱՀ վճարող` ի՞նչ հիմքով։ Բոլորը նշեք, որ խորհուրդը ճիշտ լինի։

Tigran

Պետք է նշեք գործունեությունը, արդյո՞ք այս տարի ուզում եք մնալ ԱԱՀ վճարող: Դրոշմանիշային վճարը, եթե շրջանառություն եղել է, չի կարող 2020 ու 2021 թվականների համար պակաս լինել 18000-ից, ծրագրի թիվը հիմք մի ընդունեք:

Նարինե

Ա/Ձ զբաղվում է բանջարեղենի /մրգի/ վակումային փաթեթավորմամբ և այդպես վաճառում է հիմնականում սուպերմարկետներին, ՀԴՄ չունի, անկանխիկ է աշխատում: 2021 թ. շրջանառությունը եղել է 5 մլն. 452 հազար դրամ, աշխատող չունեմ, ԱԱՀ վճարող դարձել եմ ոչ իմ կամքով, առաջ եղել եմ միկրոձեռնարկատեր, դրանից առաջ էլ վճարել եմ շրջհարկ:

Ալլա

Նշեք ի՞նչ հիմքով եք դարձել ԱԱՀ վճարող։

Նարինե

Չեմ ներկայացրել միկրոձեռնարկություն համարվելու դիմումը և 2021 թ. դարձել եմ ընդհանուր հիմքով հարկ վճարող: Հիմա կարո՞ղ եմ ներկայացնել նման հայտարարություն, թե՞ մնամ ԱԱՀ վճարող: Որովհետև իմ ապրանքները հարկվում են ԱԱՀ-ով, բայց դե սուպերմարկետներն էին վճարում, իսկ հիմա ես եմ վճարում:

Նարինե

Չեմ ներկայացրել միկրոձեռնարկություն համարվելու դիմումը և 2021 թ. դարձել եմ ընդհանուր հիմքով հարկ վճարող: Հիմա կարո՞ղ եմ ներկայացնել նման հայտարարություն, թե՞ մնամ ԱԱՀ վճարող: Որովհետև իմ ապրանքները հարկվում են ԱԱՀ-ով, բայց դե սուպերմարկետներն էին վճարում, իսկ հիմա ես եմ վճարում: