Լիանա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է հարկման ընդհանուր դաշտում (շահութահարկ / ԱԱՀ), սոց․ վճար վճարող է, աշխատող չունի, աշխատել է մի քանի ամիս, պետք է դադարեցում տա, շրջանառությունը 0 է։ Ամսական 5 000 սոցիալական վճար և 5 000 եկամտային հարկ ունի՞ վճարելու։ Դրոշմանիշային վճար չունի, չէ՞։
Հարգելի Լիանա, եթե եկամուտ չեք ձևավորել, ապա դրոշմանիշային վճար չեք վճարում։
Շնորհակալ եմ
քանի որ գործում եք հարկման ընդհանուր դաշտում ամսական 5000 սոցիալական վճար և 5000 շահութահարկ չեք վճարելու,այլ շահութահարկ, ԱԱՀ, դրոշմանիշային: եթե շրջանառությունը 0 է դրանք չեք վճարի,սակայն հաշվարկները պետք է անպայման ներկայացնեք,
Շնորհակալ եմ պատասխանի համար
Եթե Ա/Ձ-ն աշխատում է հարկման ընդհանուր դաշտում, աշխատող չունի և պետք է դադարեցում տա, ապա ներկայացրեք ամսական ԱԱՀ-ի 0-ական հաշվետվություններ, տարվա ավարտից հետո ներկայացրեք տարեկան՝ 0-ական հաշվետվություններ շահութահարկ /ձև N240/, սոցապ /ձև N244/:
Ամսական 5 000 սոցիալական վճար և 5 000 եկամտային հարկ չունի վճարելու՝ քանի որ շրջհարկի դաշտում չէ։ Դրոշմանիշային վճար ևս չունի՝ քանի որ շրջանառությունը 0 է։
Շնորհակալ եմ
բարև ձեզ, Շնորհավոր Ամանոր եվ Սուրբ Ծնունդ ։
Գայանե ջան իսկ եթե Աձ-ն որը բացվել է նոյեմբերին, շրջանառությունը եղել է զրո, այս պարագայում, անկախ նրանից որ որեվէ գործունեություն չի արել պարտադիր պետք է վճարի սոց վճար եվ շահութահարկի( շրջ հարկով է հարկվում ԱՁ-ն։
շնորհակալություն
Բարև ձեզ, Շնորհավոր Ամանոր եվ Սուրբ Ծնունդ ։
Եթե շրջ հարկով է հարկվում ԱՁ-ն, ապա թեկուզ գործունեություն չի արել, պարտադիր պետք է վճարի սոց վճար եվ շահութահարկ: