Սամվել.
Բարև ձեզ, 25,05,2013-ին ես մի ծանուցում ստացա, որը պարունակում էր հետևյալը՝
Հիշեցում-ծանուցում
Կամերալ ուսումնասիրության արձանագրություն
դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքների
2013 թ. 1 եռամսյակի արդյունքներով հարկ վճարողների ներկայացրած` դուրս գրված և ստացված հարկային հաշիվների
վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ, որոնք
վերաբերվում են Ձեզ (Ձեր կազմակերպությանը): Անհամապատասխանությունների առաջացման պատճառ կարող են լինել Ձեր
կամ այլ անձանց գործողությունները: Անհամապատասխանությունների պատճառները պարզելու համար տեղեկությունների
համադրման արդյունքները ուղարկվում են համապատասխան հարկային հաշվի հետ կապ ունեցող բոլոր անձանց:
Անհրաժեշտության դեպքում կարող եք կատարել ճշգրտումներ կամ ներկայացնել բացատրություններ:
Աղյուսակ 6. Ձեր կողմից դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ 2013 թ. 1 եռամսյակի համար
ներկայացված տեղեկանքի (տեղեկանքների) 6-րդ և 7-րդ սյունակներում նշված` տվյալ ժամանակաշրջանին
վերաբերվող թվերի հանրագումարը (հանրագումարները) գերազանցում է տվյալ ժամանակաշրջանի համար
ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի (հաշվարկների) 11-րդ և (կամ) 16-րդ տողերում նշված թվից (թվերից):
Տեղեկանքում և ԱԱՀ-ի հաշվարկում նշված են.
Ու ինչ-որ դատարկ աղուսյակ: Ասեմ, որ ես շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ առևտրով և ոչ մի կապ չունեմ ԱԱՀ-ի հետ:
Ինչ-որ մեկը գիտի՞, թե սա ինչ ծանուցում է, և ինչ ես պետք է անեմ:
Այդ ծանուցումները ստանում են ԱԱՀ վճարողները, իսկ ինչու են այս եռամսյակ բոլորին ուղարկել, անհասկանալի է: Իհարկե մի պատճառ գտնում եմ, դա էլ այն պարագաների համար, որ եթե Ա/Ձ-ի հասցեին 100.000-ից բարձր հարկային հաշիվ է դուրս գրվել, ինքը այդպիսով տեղյակ կպահվի կամ կստուգի իր տվյալների հետ: Իմ կարծիքով ոչ մի բան էլ պետք չէ անել:
Դուք մի անհանգստացեք, քանի որ ԱԱՀ վճարող չեք, դա բոլորին էլ ուղարկում են:
Այդ ծանուցումը ուղարկում են բոլորին՝ անկախ այն հանգամանքից ԱԱՀ վճարող են, թե ոչ: Ճշտել եմ ՊԵԿ-ի թեժ գծից: Պատասխանը հետևյալն էր. ՚եթե ԱԱհ վճարող չեք, ուշադրություն մի դարձրեք ծանուցմանը և մի պատասխանեք:
Նման էլեկտրոնային ծանուցումներ բոլոր տնտեսվարող սուբյեկտերին էլ ուղարկվում է: Եթե դուք շրջանառության հարկ վճարող եք, հարկային հաշիվների հետ այս պարագայում որևէ առնչություն չունեք, հետևաբար անհանգստանալու կարիք չկա, ոչ էլ որևէ բան է պետք անել:
Ընդհանրապես ստացված և դուրս գրված հաշիվների վերաբերյալ տեղեկանք ներկայացնեւմ են ԱԱՀ վճարողները, իսկ սա անհամապատասխանությունը արձանագրող ծանուցում է: Եթե դուք լինեիք ԱԱՀ վճարող, ապա պիտի կազմեիք պաշտոնական գրություն, որում բացահայտեիք անհամապատասխանության պատճառները, բայց քանի որ դուք շրջանառության հարկով հարկվող եք, ուղղակի դիմեք համապատասխան հարկային տեսչության սպասարկման բաժին, կարծում եմ այնտեղ կարձանագրեն ծանուցման անճշտությունը:
Գրություն եք ուղարկում, որ չեք աշխատում ԱԱՀ-ով և չեք ներկայացնում ԱԱՀ հաշվարկ, քանի որ աշխատում եք շրջանառության հարկով:
Արձանագրությունը բոլորին են ուղարկում, պետք չի տեսչություն գնալ, ուղղակի գրություն ուղարկեք:
Կարծում եմ ոչ մի գրություն էլ պետք չէ ուղարկել: Թող հարկային տեսչությունը ավելի կատարելագործի իր մեխանիզմը և նմանատիպ ծանուցումներ ուղարկի միայն ճիշտ հասցեատերերին:
Ավտոմատ համակարգով բոլորին էլ գալիս է:
Պետք է պատասխանել անպայման: Եթե ԱԱՀ վճարող չեք, պատասխանում եք, որ դուք ԱԱՀ-ով չեք աշխատում:
Անպայման պատասխանեք, որ ԱԱՀ վճարող չեք…